Պետք է մեր տնտեսությունը աշխարհի՝ հնարավորինս բոլոր անկյունների հետ տնտեսական կապեր ունենա. Պապոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    47%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    46%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    90%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Պետք է մեր տնտեսությունը աշխարհի՝ հնարավորինս բոլոր անկյունների հետ տնտեսական կապեր ունենա. Պապոյան

Պետք է մեր տնտեսությունը աշխարհի՝ հնարավորինս բոլոր անկյունների հետ տնտեսական կապեր ունենա. Պապոյան

Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի երկրներն էլ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից, այսինքն՝ սա փոխադարձ գործընթաց է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսության ոլորտում ՀՀ-ի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականությանը:

Հարցին՝ լոգիստիկ առումով Հայաստանը կարո՞ղ է այլընտրանքներ գտնել, Պապոյանը պատասխանեց. «Հայաստանի սահմանների մեծ մասը փակ է, և դա, իհարկե, օբյեկտիվորեն շատ մեծ խոչընդոտ է, բայց միևնույն ժամանակ դա մենք համարում ենք ընդամենը դժվար մարտահրավեր և չենք սահմանափակում մեզ այդ սահմանափակումով, և անընդհատ ու ամենօրյա աշխատանքով ես և մեր թիմը փորձելու ենք գտնել նոր ուղիներ»,- ասաց նա:

Հարցին՝ տնտեսական համագործակցության առումով որ երկրներն են այս պահին դիտարկվում, Պապոյանը նշեց, որ բոլոր ուղղություններով պետք է ավելացնեն առևտրաշրջանառությունը:

«Պետք է բոլոր ուղղություններով աշխատենք: Եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունը ավելացնենք, ուժեղացնենք, և մենք՝ որպես պետություն, ուժեղ լինենք, պետք է մեր տնտեսությունը աշխարհի՝ հնարավորինս բոլոր անկյունների հետ տնտեսական կապեր ունենա»:

Թեմայի այլ նորություններ