Պետք է ամրացնել գիտակցումը, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Պետք է ամրացնել գիտակցումը, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք. Նիկոլ Փաշինյան

Պետք է ամրացնել գիտակցումը, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք. Նիկոլ Փաշինյան

Կարևոր է ընգծել, թե ինչի մասին չէ ապրիլի 5-ի Բրյուսելի բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը:

Այս մասին ԱԺ-ում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

«Դա այն մասին չէ, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն գալու են և լուծեն մեր խնդիրներն ու պրոբլեմները: Սա կարևոր եմ համարում բարձրաձայնել, որովհետև մեզանում երբեմն արհեստական սպասումներ են ձևավորվում որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան և լուծեն մեր խնդիրները»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ մեր խնդիրների լուծման մեթոդաբանությունը պետք է փոխել և արձանագրել ու ամրացնել գիտակցումը, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք:

«Մի պարզ պատճառով, որ դրանք մեր խնդիրներն են։ Սա, ի դեպ, ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է, որովհետև ինքնիշխանություն նշանակում է սեփական խնդիրների գիտակցում և դրանց լուծման գնալու պատրաստակամություն։ Հակառակը կապ չունի ինքնիշխանության, պետականության, անկախության հետ։ Հակառակը վասալի, ֆորպոստի տրամաբանությունն է։ Եվ անկախ պետություն ունենալու համար պետք է առաջին հերթին դուրս գանք այս տրամաբանությունից. մեր խնդիրները մենք պետք է լուծենք շատ պարզ, տրիվիալ պատճառով՝ դրանք մեր խնդիրներն են»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ