Պետական կառույցը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը. ԱԺ-ն քննարկեց օրենքի նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 30°C
    15%
    2 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Պետական կառույցը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը. ԱԺ-ն քննարկեց օրենքի նախագիծը

Պետական կառույցը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը. ԱԺ-ն քննարկեց օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման համար նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է կանոնները:

Արթուր Հովհաննիսյանը հավաստիացրեց՝ փոփոխության նպատակը պետական կառույցում աշխատանքային միջավայրի բնականոն ապահովումն է, համակեցության կանոնների պահպանումը, լրագրողների բնականոն գործունեության իրականացումը:

Պատգամավորը պարզաբանեց՝ խախտումն արձանագրվելու է աշխատանքային գոտում, այդ խախտման վերաբերյալ աշխատակազմը տեղեկացնելու է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողին, և, եթե դրանից հետո 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ կրկնվի խախտումը, և լրատվական գործունեություն իրականացնողը չդադարեցնի տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ լրագրողին փոխելու հնարավորությամբ, ապա այդ դեպքում աշխատանքային բնականոն միջավայրը վերականգնելու համար պետական մարմինը կդադարեցնի այդ լրագրողի հավատարմագրումը:

«Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ լրատվամիջոցը չի զրկվում տվյալ պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից, և որևէ իրավունք չի ոտնահարվում: Հնարավորություն է տրվում լրատվամիջոցին տվյալ լրագրողին փոխարինել այդ լրագրողով: Ես կարծում եմ՝ սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին»,- ասաց Հովհաննիսյանը:

Օրենքում առաջարկվում է ամրագրել նաև, որ հավատարմագրման կարգի և տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է: Ըստ Հովհաննիսյանի՝ ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում որոշ լրագրողների կողմից ամենատարբեր խախտումներ են լինում, որոնք խաթարում են ճեպազրույցի ընթացքը, մյուս գործընկերների աշխատանքը:  

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հասմիկ Հակոբյանի խոսքով էլ՝ այս փոփոխությունն օրենսդրական բացը լրացնելու նպատակ ունի, քանի որ գործող օրենքը պետական մարմնին լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալիս է, սակայն բացակայում է համապատասխան գործիքակազմը:

Պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ կարծիք հայտնեց, որ հանրության աչքում երբեմն լրագրությունը ասոցացվում է որոշ լրագրողների վարքագծի հետ. «Հետևաբար, այս նախագիծն այն հարյուրավոր իրապես բարձր պրոֆեսիոնալ լրագրողների համար է, որոնք չպետք է մտածեն, որ առանձին մարդիկ կարող են իրենց ոչ հարիր վարքագծով մի ամբողջ համայնքի անվան հետ խաղալ»: 

Թեմայի այլ նորություններ