ՊԵԿ–ը պարզաբանում է` առևտրականները հրաժարվել են հանդիպել ու քննարկումները շարունակել խնդրի առնչությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    74%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    47%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    70%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

ՊԵԿ–ը պարզաբանում է` առևտրականները հրաժարվել են հանդիպել ու քննարկումները շարունակել խնդրի առնչությամբ

ՊԵԿ–ը պարզաբանում է` առևտրականները հրաժարվել են հանդիպել ու քննարկումները շարունակել խնդրի առնչությամբ

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության  պետ Կարեն Բաբայանը: Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել` անդրադառնալով այսօր կառավարության առջև տեղի ունեցած բողոքի ակցիային։

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Նշենք, որ կառավարության շենքի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ փոքր և միջին տնտեսվարողներ։ Նրանք պահանջում էին չեղարկել այս տարվա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որով նոր պայմաններ էին սահմանվել հագուստի ներկրման համար։

«Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով»,–նշված է ՊԵԿ–ի պարզաբանման մեջ։

ՊԵԿ–ը հայտնում է, որ նախօրեին մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները, ըստ պարզաբանման, քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ։

ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ