ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    51%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    76%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը

ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը

Կառավարությունը դեռ պետք է որոշում կայացնի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնում է միանգամից ամբողջությամբ բոլորի համար, թե փուլ առ փուլ: Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ վարչապետը հայտարարել է 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մտադրության մասին: Նա հետաքրքրվեց, թե տեխնիկական հնարավորությունների, ենթակառուցվածքների մասով ի՞նչ փուլում են, ի՞նչ աշխատանք կա կատարելու:

«Մենք պետք է քաղաքական որոշումներ կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե՞ փուլ-փուլ ենք գնում, օրինակ՝ առաջին խումբ հարկ վճարողները, որոնք համատարած հայտարարագրման համակարգով պետք է հայտարարագիր ներկայացնեն, կարող են լինել, օրինակ, ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ միգուցե ընդլայնվում է պաշտոնյաների ցանկը»,-ասաց Բադասյանը:

Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական մասի ապահովմանը՝ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ որոշումը կայացնելու արդյունքում տեխնիկական որևէ խնդիր չի լինի ՊԵԿ-ի կողմից, շատ արագ էլեկտրոնային համակարգերը կադապտացնեն և հայտարարագրերը հնարավոր կլինի սահմանված ժամկետում ներկայացնել, վերլուծել:

Թեմայի այլ նորություններ