Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (08.01.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 21°C
    30%
    16 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (08.01.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (08.01.2021)

Ուրբաթ, հունվարի 8։ Տարվա 8-րդ օրն է, 2-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 357 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Միհր, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Հունվարի 8-ը արևային 24-րդ օրն է։ 

  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։ 
  • Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։ 
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են:  Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվլուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 24-րդ արևային օրը՝ Չարլզ Դիքենս, Ջուզեպպե Վերդի, Մարտին Լյութեր, Դեվիդ Դուխովնի, Շարլիզ Թերոն, Ֆրիդա Կալո, Սոֆիա Ռոտարու, հայերից՝ Ղևոնդ Ալիշան, Արամ Խաչատրյան, Քըրք Քըրքորյան, Ջորջ Դոքմեջյան։

Արևածագ՝ 8:24, արևամուտ՝ 17:52: Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 9:28 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 25-րդ օրն է։

  • Օրը հաջող է առևտրի, դատական գործերի, տեղափոխման կամ գործուղման համար: Նվիրեք ձեզ հանգիստ աշխատանքի:
  • Շատ օգտակար է կենտրոնանալ հոգևոր խնդիրների վրա, լավ քնել և հանգստանալ: Հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացում:

Լուսնային 25-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Նորածինների կյանքը բարեկեցիկ է։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 13°41'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 8-ին՝ 02:57-ից և կավարտվի հունվարի 9-ին՝ 04:11-ին։
Լուսնի ծագումը՝ 02:57։ Լուսնի մարումը՝ 13։56։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 232.6°, բարձրությունը = 19.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 29 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 368.115 կմ, երեկ՝ 369.542 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.427 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 24 օրական 15 ժամական 43 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 13-ին՝ 09։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 28-ին՝ 23։16։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Տեքստ մուտքագրելու համաշխարհային օրը (World Typing Day) 
  • Երկրի պտույտի օրը (Earth ' s Rotation Day) 

Հոգևոր

  • Կաթոլիկություն - Սուրբ Անգելայի ՖՁոլինյացու տոնը (Saint Angela of Foligno) 
  • Ուղղափառություն - Տոնակատարություններ. Օստրոբրամյան Վիլենի; «Երեք ուրախություններ»; Բայբուզյան; «Ողորմություն»; Բարլովսկայան (Երանելի արգանդ); «Ծննդաբերության օգնականի»; «Ձեր համար ուրախանում է» - Աստծո մոր պատկերակները

Ազգային

  • ԱՄՆ - Ուրախության մանրէի տարածման ազգային օրը (National Joy Germ Day) 
  • ԱՄՆ - Արգայլ նախշի ազգային օրը (National Argyle Day) 
  • ԱՄՆ - Փրփուրով լոգանքի ազգային օրը (National Bubble Bath Day) 
  • ԱՄՆ - Անգլիական հիրիկի ազգային օրը (National English Toffee Day) 
  • ԱՄՆ - Աղքատության դեմ պատերազմելու օրը (War on Poverty Day) 
  • ԱՄՆ - Էլվիս Փրեսլիի ծննդյան օրը (Elvis Presley ' s Birthday) 
  • ԱՄՆ - Տղամարդկանց դիտորդի ազգային օրը (National Man Watcher ' s Day) 
  • ԱՄՆ - Աշխատավայրում կյանքը պատմելու օրը (Show And Tell At Work Day) 
  • ԱՄՆ - Ձմեռային շրջանում մաշկի խնամքի ազգային օրը (National Winter Skin Relief Day) 
  • ԿԺԴՀ - Կիմ Չեն Ընի ծննդյան օրը 
  • Հայաստան - Ոսկրածուծի դոնորի օրը 
  • Հյուսիսային Մարիանյան կղզիներ - Համագործակցության օրը
  • Հունաստան - Գինայկրատիա՝ կանանց փառատոն (Yinekokratia) 
  • Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
  • Ռուսաստան - Համակարգիչը յուղելու օրը 
  • Տուվալու - Տեֆոլահայի օրը (Te Po o Tefolaha) 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Թուսոնում (ԱՄՆ) Արիզոնա նահանգից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախընտրական հանդիպման ժամանակ 22-ամյա Ջարեդ Լի Լոֆները մահափորձ կատարեց ելույթ ունեցող Գաբրիել Գիդֆորդի վրա5

  • Վերջինիս գլխի ծանր վնասվածքով հասցրեցին հիվանդանոց։ Զոհվեց 6, վիրավորվեցին 14 մարդ։

1998 - Հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»), որտեղ էլ, ըստ էության, վճռվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

  • Նիստին մասնակցել են Լևոն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր֊Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։
  • Փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

1992 - Ռուսաստանը, Ուկրաինան և Բելոռուսը հայտարարեցին ԽՍՀՄ փլուզման մասին։
1992 - Տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստը։

  • Ընդունվեցին Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթեր։

1977 - Մոսկվայում միաժամանակ 3 ռումբ է պայթում՝ Հոկտեմբերի 25-ի փողոցում, Ձերժինսկու հրապարակում գտնվող խանութում և մետրոյի վագոնում՝ «Իզմայլովյան պուրակ» և «Մայիսմեկյան» կայարանների միջև։
1973 - Էլվիս Փրեսլին որոշեց հերթական ծննդյան օրը նշել՝ ապահարզան տալով կնոջը՝ Պրիսցելային։
1961 - Ֆրանսիացիները հանրաքվեի ժամանակ քվեարկեցին Ալժիրի անկախության օգտին։
1959 - Շառլ դե Գոլը դառնում է Ֆրանսիայի նախագահ։
1957 - Ռոբերտ Ֆիշերը 13 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

  • Արդեն տասներեք տարեկանում Ֆիշերը դառնում է ԱՄՆ-ի երիտասարդական մրցաշարի չեմպիոն, իսկ տասնչորսում՝ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ չեմպիոնը ողջ պատմության մեջ: Տասնհինգ տարեկանում նա թողնում է դպրոցը՝ շախմատի համար ավելի շատ ժամանակ ունենալու համար. «Միակ բանը, որ ուզում եմ անել՝ շախմատ խաղալն է,-ասում էր նա»:  16.5 տարեկան հասակում նա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը: Սակայն նրա ամենագլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն կոչմանն արժանանալն էր, ինչի համար նա պատրաստ էր ամեն ինչի: Առողջական լավ վիճակ ունենանլու համար նա զբաղվում էր լողով, թենիսով, դահուկասպորտով: Ֆիշերը հայտնի էր իր«կռվարար»բնավորությամբ: Նա չէր հարմարվում մի բանի  հետ, ինչը իրեն դուր չէր գալիս:  Դա ուներ նաև դրական կողմեր մնացած շախմատիստների համար ևս: Օրինակ հենց նրա շնորհիվ աշխարհի չեմպիոնի կոչման պարգևի չափսերը բավականին աճեցին, ինչի առիթով Սպասսկին կատակել է. «Ֆիշերը մեր պրոֆմիությունն է»:
  • Աշխարհի չեմպիոնության համար մրցաշարը Բորիս Սպասկու հետ տեղի ունեցավ Ռեյկյավիկում 1972 թվականին և ավարտվեց Ֆիշերի հաղթանակով: Բավականին երկար խորհրդակցություններ տարվեցին որոշելու համար Կարպով-Ֆիշեր խաղի պայմանները չեմպիոնության համար, սակայն ընդհանուր հայտարարի չգալով՝ Ֆիշերը հրաժարվեց այդ խաղից, ինչի պատճառով էլ ՖԻԴԵ-ն 1975 թ. ապրիլի 3-ին զրկեց Ֆիշերին չեմպիոնի կոչումից և նոր չեմպիոն հռչակեց Անատոլի Կարպովին: Այս դեպքից հետո նա այլևս չվերադարձավ պրոֆեսիոնալ աշխարհ:
  • Ռոբերտ Ֆիշերը մահացավ 2008 թ. հունվարի 18-ին: Երեխաներ նա այդպես էլ չունեցավ:

1851 - Ֆիզիկոս Ժան Ֆուկոն ապացուցեց, որ Երկիրը պտտվում է:
1838 - Ուղարկվեց առաջին հաղորդագրությունը՝ Մորզեի այբուբենով։
1450 - Շոտլանդիայում հիմնվեց Գլազգոյի համալսարանը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Հրայր Սիմոնյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
1983 - Կիմ Ջոնգ Ուն, Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ, ներկայիս նախագահ
1965 - Ռիչարդ Կիրակոսյան, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ
1947 - Դեյվիդ Բոուի, բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր (վ. 2016)
1942 - Սթիվեն Հոքինգ, անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար, գիտության հանրայնացնող

  • Սթիվեն Հոքինգի կարծիքով՝ մարդկության գոյությունը մինչև 2600 թվականը կվերանա, եթե մինչ այդ բնակության համար պիտանի նոր մոլորակ չգտնի:  Ըստ նրա՝ Երկիրը մոտ 600 տարի անց վերածվելու է «հրե գնդի»։
  • Գիտնականի խոսքով՝ մարդկությանն անհրաժեշտ է մտածել նոր մոլորակ գտնելու մասին, որը չի լինի արեգակնային համակարգում: Նա առաջարկում է կենտրոնանալ մոտակա՝ Կենտավրոս համաստեղության Ալֆա աստղի վրա: Այն մեր մոլորակից 4,37 լուսային տարի հեռավորության վրա է:
  • Ինչպես նշել է գիտնականը, հաջողության դեպքում, արդեն 21-րդ դարի երկրորդ կեսերին հնարավոր կլինի տեսնել բնակության համար պիտանի մոլորակից ստացված լուսանկարները:
  • Հոքինգի ուսուցիչներից մեկը բրիտանացի մաթեմատիկոս, հայկական ծագումով գրող Տիգրան Թահտան է: Ըստ Հոքինգի, հենց Տիգրան Թահտան է հետաքրքրություն առաջացրել գիտության նկատմամբ, և նրա շնորհիվ է Հոքինգը դարձել Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր՝ ղեկավարելով այն բաժինը, որը ժամանակին զբաղեցնում էր Իսահակ Նյուտոնը:

1939 - Կարոլինա Հերերա, վենեսուելացի-ամերիկացի դիզայներ 

  • Նրա զգեստները կրել են առաջին տիկիններ Ժակլին Օնասսիսը, Միշել Օբաման և այլք։ Նյու Յորք Թայմսը նրա զգեստները նկարագրում է «էլեգանտ և աշխարհիկ, առանց անհեթեթությունների»։

1935 - Ծնվել է ռոք-ն-ռոլի արքան՝ Էլվիս Փրեսլին։

  • 20-րդ դարի երգիչների շարքում ամենափայլուն ու անկրկնելի մի կերպար էր: Նրան անվանում էին ռոքնռոլի արքա կամ պարզապես՝ արքա: Նա ծնվել է 1935 թ.-ի հունվարի 8-ին ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում՝ աղքատ, սակայն աստվածավախ ու բարեպաշտ ծնողների ընտանիքում:
  • Նրա երկվորյակ եղբայրը մահացած էր ծնվել, և Էլվիսին վիճակված էր միայնակ սկսել իր կյանքի ուղին, որի ընթացքում նա հասավ փառքի ամենաբարձր գագաթներին: Երգիչն իր առաջնթացն սկսել է եկեղեցական երգչախմբում, իսկ 10 տարեկանում տոնավաճառում ժողովրդական երգեր կատարելու համար մրցանակ է ստացել:
  • Իր կարճատև կյանքի ընթացքում Էլվիս Փրեսլին հասցրել է նվաճել ավելին, քան իր ժամանակի որևէ այլ արտիստ: Նրա հմայիչ ձայնն ու արտիստիկ արտաքինը մեկընդմիշտ առավելություն են հաստատել բեմում: Տասնյակ ալբոմներ ու հարյուրավոր սինգլներ թողարկելուց բացի, ռոքնռոլի արքան գրավել էր նաև էկրանը: Էլվիս Փրեսլին նկարահանվել է 30-ից ավել ֆիլմում՝ դառնալով սպասված հերոս:
  • Իր կերպարով առաջ է մղել բազում հեռուստանախագծեր: Էլվիս Փրեսլին այն բացառիկ երգիչներից է, ով Գրեմմի մրցանակի է ներկայացվել 14 անգամ՝ 3 դեպքում ճանաչվելով հաղթող: Էլվիս Փրեսլիի կյանքն ընդհատվել է 1977թ.-ի գոստոսսի 16-ին:

1931 - Սերգեյ Մատինյան, հայ խորհրդային ֆիզիկոս
1926 - Գեղամ Սևան, հայ գրող, գրականագետ (վ. 1991)
1918 - Հովհաննես Զարդարյան, հայ նկարիչ (վ. 1992)
1902 - Կարլ Ռոջերս, ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից
1886 - Օլգա Գուլազյան, ժողովրդական դերասանուհի (վ. 1970)
1824 - Ուիլկի Քոլինզ, անգլիացի գրող (վ. 1889)
1819 - Արշակ Տեր-Ղուկասյան, հայազգի ռուսական զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (վ. 1881)

Թեմայի այլ նորություններ