Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (07․04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    59%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (07․04.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (07․04.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Առողջության համաշխարհային օրը (World Health Day) 

Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը: Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով` կենտրոնացնելով ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող առանձին հարցի շուրջ: Առողջության համաշխարհային օրվա այս տարվա թեման է. «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ բոլորին, ամենուր», իսկ կարգախոսը. «Առողջություն բոլորի համար»:

  • Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Day of Remembrance of the Victims of the Rwanda Genocide) 
  • Կուղբի միջազգային օրը (International Beaver Day) 
  • Ուշացածի թերթերի միջազգային օրը (International Snailpapers Day) 
  • Ռեգբիի ծննդյան օրը 
  • Մետրային համակարգի օրը (Metric System Day) 
  • Թույլ ալկոհոլային գարեջրի օրը (Session Beer Day) 

Կրոնական և ժողովրդական

  • Առաքելական (Հայաստան) - Ավետումն Սբ. Աստվածածնի 

«Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43) Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38): Սա է ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-04-07, 2023-04-07, 2024-04-07, 2025-04-07, 2026-04-07, 2027-04-07, 2028-04-07, 2029-04-07, 2030-04-07:

  • Ուղղափառություն - Ավետումն Սբ. Աստվածածնի 
  • Ուղղափառություն - Սուրբ Աստվածամոր ավետման սրբապատկերի տոնակատարությունը 
  • Սլավոնական - Եղերամայր Կարնայի օրը 

Ազգային

  • ԱՄՆ - Գարեջրի ազգային օրը (National Beer Day) 
  • ԱՄՆ - Սրճային տորթի ազգային օրը (National Coffee Cake Day) 
  • ԱՄՆ - Սեռական բռնության իրազեկման օրը (SAAM DAY OF ACTION) 
  • ԱՄՆ - Առաջին քայլի օրը (Making the First Move Day) 
  • ԱՄՆ - Տնային գործերից խուսափելու ազգային օրը (National no Housework Day) 
  • ԱՄՆ - Միմյանց սատարող կանանց օրը (National Girl, Me Too Day) 
  • ԱՄՆ - Ոտքով աշխատանքի գնալու օրը (Walk to work Day) 
  • Կիրիբատի - Առողջության ազգային օրը ( National Health Day) 
  • Հայաստան - Մայրության և գեղեցկության տոնը 

Ապրիլի 7-ը Մայրության, գեղեցկության և սիրո օրն է: Այս տոնը եզրափակում է Կանանց միամսյակը, որը Հայաստանում նշվում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ: «Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Սբ. Կույսին տրված երջանիկ լուրն է` Աստվածորդու մարդեղացման և փրկության ուղու բացման ավետումը: Շատ երկրներում այս տոնը հիմնականում առնչվում է կրոնին և վերափոխվել է Սբ. Մարիամին, իսկ մահմեդական երկրներում` Մուհամեդի աղջկա ծննդյան օրվան նվիրված տոնի: Հայաստանում ապրիլի 7-ին նշանակվել է հայոց եկեղեցու անշարժ տոներից մեկը` Ավետման տոնի օրը: Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը Գաբրիել հրեշտակապետն ավետում է կույս Մարիամին, որ նա որդի է ունենալու:

  • Հնդկաստան - Պապամոչանի Էկադաշի (Papamochani Ekadashi) 
  • Հորդանան - Ճարտարագետների օրը (Engineer’s Day) 
  • Ղրղզստան - Ապրիլյան ժողովրդական հեղափոխության օրը 
  • Մոզամբիկ - Կանանց ազգային օրը (National Women ' s Day) 
  • Չեխիա - Լուսավորության օրը 
  • Ռուսաստան - Զոհված սուզանավորդների հիշատակի օրը 
  • Ռուսաստան - Կոսմետոլոգի օրը 
  • Ռուսաստան - Ձկնապաշտպան մարմինների օրը 
  • Ռուսաստան - Ռունետի ծննդյան օրը 
  • Ռուսաստան - Սխրանք կատարելու օրը 
  • Ռուանդա - Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Genocide Memorial Day) 
  • Սլովենիա - Դրոշի ազգային օրը 
  • Տանզանիա - Շեյխ Աբեյդա Ամանի Կարումեի օրը (Sheikh Abeid Amani Karume Day) 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուջիմորին դատապարտվում է քսանհինգ տարվա ազատազրկման:
2003 - Ամերիկյան զորքը գրավում է Բաղդադը։
1994
 - Տվյալների միջազգային բազայում հայտնվեց .ru դոմենը։
1978 - Հարվարդի աստղադիտարանի կողմից աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերվեց Ռոբինեյշ (Robbynaish), աստերոիդը:
1975 - Ռիչի Բլեքմորի մասնակցությամբ Փարիզում կայացավ Deep Purple խմբի վերջին համերգը։
1969 - Ինտերնետի խորհրդանշական օրը։
1957 - Վերջին ուղերթը կատարեց Նյու Յորքի վերջին տրո­լեյ­բուսը։
1947 - Վախճանվեց ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆոր­դը։
1946 - Սիրիան պաշտոնապես անկախություն է ստանում Ֆրանսիայից:
1939 - Ֆաշ­իս­տա­կան Իտա­լի­ան հար­ձակ­վում է Ալ­բա­նի­ա­յի վրա:
1927 - Ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրեց աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք)։

  • Հաղորդելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, ով հետագայում դարձավ ԱՄՆ-ի նախագահ։

1899 - Գործեց Մոսկվայի առաջին տրամվայը։
1864 - Հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, հայ աղջիկների համար բացված հնագույն դպրոցներից է, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

  • Դպրոցի կանոնադրությունը մշակել են Պետրոս Շանշյանը և Պերճ Պռոշյանը։

1827 - Անգլիացի դեղագործ Ջոն Ուոքերն սկսում է վաճառել իր ստեղծած ծծմբային լուցկիները։
1795 - 
Շրջանառության մեջ մտավ ֆրանսիական ֆրանկը՝ Ֆրանսիայի դրամական միավորը մինչև 2002-ի փետրվարի 17:
1795 - Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որը սահմանեց մետրը և կիլոգրամը որպես չափման միավորներ։
1348 - Պրահայում հիմնադրվում է Կառլի համալսարանը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Կինգսլի Բոատենգ, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
1983 - Ֆրանկ Ռիբերի, ֆրանսիացի ֆուտբոլիստ 
1978 - Դունքան Ջեյմս (Duncan James), անգլիացի երգիչ, «Բլու» խմբի անդամ
1964 - Ռասել Քրոու, նորզելանդացի դերասան 

  • «Գլադիատոր» ֆիլմում Մաքսիմուսի դերի համար ստացել է «Օսկար» լավագույն դերասանի համար անվանակարգում,«Բանականության խաղեր» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս»։

1962 - Միխաիլ Կրուգ, ռուսական շանսոն
1954 - Ջեկի Չան, հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր 

  • Կինոարվեստի մեջ ունեցած մեծ ներդրման համար արժանացել է պատվավոր «Օսկարի»։

1939 - Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր 

  • Նա 6 անգամ արժանացել է «Օսկարի»։ Առավել հայտնի է «Կնքահայրը» եռապատման և վիետնամական պատերազմի մասին պատմող «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմերով։

1930 - Մարիո «Կատատո» Բրենես, Կոստա Ռիկայի լավագույն ֆուտբոլիստներից 
1926 - Շմավոն Թորոսյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1902 - Արա Սարգսյան, հայ քանդակագործ, մանկավարժ
1899 - Ավետ Գաբրիելյան (Տեր-Գաբրիելյան Ավդեյ), հայ ջութակահար
1892 - Գեորգի Ադամովիչ, ռուս բանաստեղծ-ակմեիստ, գրաքննադատ, թարգմանիչ
1889 - Գաբ­րի­ե­լա Միստ­րալ (իսկական անունը՝ Լուսիլա Ալկայագա) չիլիացի բանաստեղծուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր, (1945) - (մ. 1957),
1858 - Ալեքսանդր Շիրվանզադե, հայ գրող, դրամատուրգ (մ.1935)
1772 - Շառլ Ֆուրիե, ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ
1770 - Ուիլյամ Վորդսվորթ (William Wordsworth), անգլիացի բանաստեղծ (մ.1850)

Թեմայի այլ նորություններ