Պատմական և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, հաճախ նաև սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    37%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 24°C
    28%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Պատմական և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, հաճախ նաև սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. վարչապետ

Պատմական և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, հաճախ նաև սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. վարչապետ

«2021 թվականից ի վեր այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերը, որքան էլ հանրության աչքին երբեմն անքաղաքավարի, ապաքաղաքական ու անբովանդակ թվան, իրականում հայեցակարգային, բովանդակային ու ռազմավարական խորք ունեն, որովհետև մեծ հաշվով այդ բանավեճերում բախվում են երկու տեսակետներ, հայեցակարգային և ռազմավարական երկու պատկերացումներ, որոնցից մեկը կարելի է տեղավորել պատմական Հայաստան, մյուսը՝ իրական Հայաստան բանաձևերի ներքո»:

Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, հաճախ նաև հակոտնյա են միմյանց, նույնիսկ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, 2022թ.-ին արձանագրեցինք, որ ՀՀ-ի անվտանգության գործոնը արհամարհված է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում, քանի որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ