Փաշինյանը ներկայացրեց Վայոց ձորում 2018-ից ի վեր կատարված աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    1 կմ/ժ
  • Արցախ 13°C
    91%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փաշինյանը ներկայացրեց Վայոց ձորում 2018-ից ի վեր կատարված աշխատանքները

Փաշինյանը ներկայացրեց Վայոց ձորում 2018-ից ի վեր կատարված աշխատանքները

 Մանկապարտեզի վերակառուցումից մինչև բնակելի շենքերի շինվերանորոգման աշխատանքներ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց  2018-ից՝ հեղափոխությունից հետո Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից  իրականացված ծրագրերը:

Փաշինյանն այս մասին հաշվետվություն ներկայացրեց Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով քննադատություններին, հարցադրումներին, թե 2018-ից մինչև օրս իրենց իշխանությունն ի՞նչ աշխատանքներ է կատարել:

«Ռինդում կապիտալ վերակառուցվել է մանկապարտեզը՝ 127 մլն դրամ բյուջեով: Զառիթափ համայնքում Խնձորուտի խմելու ջրի ջրագծի վերակառուցում է տեղի ունեցել, Եղեգնաձորում թիվ 1 դպրոցի կառուցումը շարունակվում է: Ջերմուկում իրականացվել են ձախափնյա թաղամասի բնակելի շենքերի տանիքածածկույթի շինվերանորոգման աշխատանքներ՝ 266 մլն դրամի: Ջերմուկում իրականացվել են ձախափնյա և աջափնյա թաղամասերի բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներ, Կեչուտ թաղամասում ներթաղամասային ճանապարհների և մայթերի բարեկարգում, Ջերմուկում քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվուղու և սանհանգույցների կառուցման աշխատանքներն ընթացի մեջ են: Եղեգիսում Գողթանիկի դպրոցի շենքի տանիքի վերանորոգում է իրականացվել, Արենիում Չիվայի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում՝ 2 կմ, Արենիում Մ2 Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի նորոգում»,-նշեց վարչապետը:

Ջերմուկում այս տարի մեկնարկում են ևս 2-3 մլրդ դրամի աշխատանքներ: Փաշինյանը նկատեց, որ Ջերմուկում կատարվող ներդրումները շատ կարևոր են նաև Ռինդի, Չիվայի, Եղեգնաձորի համար: «Ջերմուկը մարզային կենտրոն է, այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն, մարդիկ ինչքան գնում-գալիս են այստեղ, մարզային տնտեսությունը սկսում է ավելի շատ աշխատել»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ միլիարդավոր դրամների ծրագրեր են իրականացրել ամբողջ հանրապետությունում, մասնավորապես Վայոց ձորում: Փաշինյանը, սակայն նշեց, որ այդքան աշխատանքները աչք չեն ծակում, քանի որ երկար տարիներ չարածների «փոսն են լցնում-լցնում» և դեռ պետք է շարունակեն լցնել: «Մենք մեր բոլոր խնդիրները պետք է հաղթահարենք աշխատանքով»,-նշեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ