Փաշինյանը հուսով է՝ առաջիկայում կկայացվեն որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ՀՀ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    32%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Փաշինյանը հուսով է՝ առաջիկայում կկայացվեն որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ՀՀ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը

Փաշինյանը հուսով է՝ առաջիկայում կկայացվեն որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ՀՀ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները զարգանում են, դրանք պետք է նոր դրսևորումներ ու արտահայտություններ ունենան, և այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում:

 Վարչապետը հիշեցրեց իր հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:

«Հիմա մենք պետք է հասկանանք, թե ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի: Դրանից հետո անենք հետևություններ: Բայց նաև կարևոր է, թե ՀՀ ժողովուրդը որքան հնարավոր կհամարի: Բայց այս փուլում մենք գործընթացը տեսնում ենք այսպես՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են: Եվ հիմա ԵՄ-ն է ասում, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել: Եվ ես հուսով եմ, որ առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ այնպես չէ, որ մինչև հիմա այդ արտահայտությունները չեն եղել: Հարաբերությունները զարգանում են, այն նոր դրսևորումներ ու արտահայտություններ պետք է ունենա: Ըստ վարչապետի՝ օրինակ, այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև: Հաջորդ թեմաներից մեկը կարող է լինել առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին:

«Հաջորդ արտահայտությունը կարող է լինել անվտանգության ոլորտում մեր համագործակցության և հարաբերությունների խորացումը, նաև ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարողությունների մեծացումը, ԵՄ դիտորդների մանդատը ևս 2 տարով երկարաձգելու մասին որոշումը և այսպես շարունակ: Այս պահին գործող մանդատը 2 տարի է»,-ասաց նա:

Հայաստանն ու ԵՄ-ն ունեն շատ լայն օրակարգ: ՀՀ-ն պատրաստ է այդ օրակարգն ընդլայնել ու խորացնել:

Թեմայի այլ նորություններ