Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, նոյեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել Թունիսում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող քննարկումներին: Քննարկվել են կազմակերպության առաջնահերթություններին և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին:

Ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ:

Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:

Թեմայի այլ նորություններ