Օրվա ամփոփում․ դեկտեմբերի 6-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Օրվա ամփոփում․ դեկտեմբերի 6-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ դեկտեմբերի 6-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Այսօր 18:55 - Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Ըստ նախագահի՝ կառավարությունը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային: Պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը սպառիչ տեղեկություն տրամադրվի hիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ:

Այսօր 16:03 - Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։ [ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

Այսօր 15:34 - Դեկտեմբերի 7-ին ՀՀ և ՌԴ արտգործնախարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման և բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ գծով, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համաձայնեցման հիմնահարցերի ամբողջ շրջանակը: Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից մեկը լինելու է ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի միջև նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական իրականացումը: [ՌԴ ԱԳՆ]

Այսօր 13:20 - Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում էական առաքելություն է իրականացնում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից, և հետագայում նրա անձնակազմի ընդլայնումը միայն բխում է տարածաշրջանի անվտանգության ապահովման շահերից։ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զարգացման հեռանկարները ուղղակիորեն կապված են խաղաղապահների ներկայության հետ։ Խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում։ Ավելի վաղ հրապարակված հայտարարությունն այն մասին, որ «ԼՂՀ-ն տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընդլայնման անհրաժեշտություն դեռ չի տեսնում», իմ խոսքերի սխալ մեկնաբանության հետևանք է: [ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը]

Այսօր 12:46 - Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ։ Այս ներկայության նպատակն է՝ ոչ միայն կիսել այս հակամարտության պատճառած ցավը, այնպես էլ վերլուծել դրա լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները։ Այս ուղևորության օրակարգով նախատեսված են հանդիպումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների, ինչպես, օրինակ, ՀՀ Նախագահի, Արցախի Նախագահի, Խորհրդարանի նախագահի, Արտաքին գործերի նախարարության և Օմբուդսմենի հետ: [ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ]

Այսօր 11:51 - Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ [ՀՀ ԱԳՆ]

Այսօր 11:37 - Ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը։ Կոչ ենք անում քաղաքացիներին առհասարակ, և հատկապես վերջին շրջանում հանրապետությունում առկա հանրային լարվածության մթնոլորում, ձեռնպահ մնալ հանրային պառակտման տանելուն, բռնությունները որպես հասարարական հարաբերությունների վրա ազդելու միջոց կիրառելուն, ինչպես նաև ժողովրդին հատվածականացնելուն, վերջինիս մի մասին պիտակավորելուն, վիրավորելուն, նրանց նկատմամբ ատելություն սերմանելուն ուղղված անընդունելի և խիստ վտանգավոր վարքագծից: Նման երևույթներն արժանանալու են խիստ իրավական գնահատականների: [ՀՀ Դատախազություն]

Այսօր 11:22 - Մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի Խաղաղապահ գործողությունների կենտրոնի թեժ գիծ անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ ստացվել է ավելի քան 210 դիմում։ Մասնագետները ստուգել, մշակել և 186 զինծառայողների տվյալները փոխանցել են Խաղաղապահ գործողությունների կենտրոնի որոնողական խմբերին: Մինչ օրս ավելի քան 1900 քաղաքացի է դիմել անհետ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձման և այլ հարցերով։ [ՌԴ ՊՆ]

Այսօր 11:09 - Դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 141937 դեպք, որոնցից 116796-ն` առողջացած, 2326-ը` մահվան ելքով: Աս պահին փաստացի բուժում է ստանում 22227 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 528876 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2728 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 978 նոր դեպք (35.8%): Ունենք 730 առողջացած և 17 մահվան դեպք: [ՀՀ ԱՆ]

Այսօր 10:54 - ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ ինքնաթիռով փրկարարներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, նրանց թվում են կինոլոգներ, լեռնային փրկարարներ, կապավորներ և հոգեբաններ: Ինքնաթիռը կառաքի նաև 3 ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ: [ՌԴ ԱԻՆ]

Այսօր 10:41 - System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում այլ աճուրդներ նույնպես անելու են՝ հաջակցություն Արցախի և Հայաստանի, որպեսզի փորձեն շատ ավելին հավաքել։ [Սերժ Թանկյանը կալիֆորնիական NBC-ին տված հարցազրույցում]

Այսօր 10:06 - Ստեփանակերտում ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը սկսել է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 բնակչի: Բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել շուրջ 60 բժիշկ, նրանց թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: Նախօրեին սկսվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը Մարտակերտ բնակավայրում։ [ՌԴ ՊՆ]

Թեմայի այլ նորություններ