Օրենքների և օրենսդրության մշակման թեմայով աշխատաժողովին մասնակցել է արդարադատության նախարարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Օրենքների և օրենսդրության մշակման թեմայով աշխատաժողովին մասնակցել է արդարադատության նախարարը

Օրենքների և օրենսդրության մշակման թեմայով աշխատաժողովին մասնակցել է արդարադատության նախարարը

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության փոխնախարարներ Քրիստիննե Գրիգորյանը և Վահե Դանիելյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, այլք: Ռուստամ Բադասյանը ողջունել է բոլոր մասնակիցներին, բարձր գնահատել Հիմնադրամի իրավաստեղծ գործունեությունը՝ հատկանշական համարելով COVID-19 համավարակի ընթացքում կատարած իրավաստեղծ աշխատանքը և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հիմանդրամի ստեղծման օրվանից Նախարարության կողքին լինելու և մի շարք կարևոր նախաձեռնություններին աջակցելու համար: Այդ համատեքստում նախարար Բադասյանը Նախարարության շնորհակալագրով է պարգևատրել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանին՝ իրականացվող ծրագրերի հարցում անձնական ներդրման ու արդյունավետ համագործակցության համար: Դիմելով Նախարարության աշխատակիցներին՝ Ռուստամ Բադասյանը կոչ է արել լինել նախաձեռնող, աշխատանքի ընթացքում հանդիպող խնդիրները լուծելու համար հանդես գալ նորարական առաջարկներով, ներկայացնել նոր գաղափարներ և վստահեցրել, որ դրանք իրականացնելու համար կարվի առավելագույնը:

Դեյվիդ Հոֆմանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը, կարևորել օրենսդրության մշակման հարցում Հիմնադրամի փորձագիտական ներուժը և անդրադարձել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերին:

Տիգրան Դադունցը կարևորել է երկխոսության ու փորձի փոխանակման միջոցով աշխատանքի որակը բարձրացնելուն ուղղված նման հնարավորությունը և հանդիպման մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առցանց ռեսուրսներից օգտվելու հմտություններին և դրանց կիրառման հնարավորություններին, ներկայացվել են հետազոտական և վերլուծական աշխատանքների իրականացման առանցքային մոտեցումները, մասնավորապես՝ միջազգային փորձի, այլ երկրների օրենսդրության, հղումների, վիճակագրության հետազոտման մեթոդները, ինչպես նաև քննարկվել է իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց հիմնավորումները կազմելու հմտությունները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կիրարկման օրենսդրական տեխնիկան, դատական ներկայացուցչության իրականացման հիմնական խնդիրները և այլն: Նշված հարցերին անդրադարձել են Տիգրան Դադունցը, Հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը և ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում իրավիճակային խնդիրներ են առաջադրվել Նախարարության աշխատակիցներին, ակտիվ քննարկումների, խմբային աշխատանքների արդյունքում առաջարկվել են դրանց իրավական լուծումները:     Կարողությունների զարգացմանն ուղղված նման ձևաչափով քննարկումները կշարունակվեն:

Թեմայի այլ նորություններ