Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել է խնկաման՝ խունկի մնացորդներով
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել է խնկաման՝ խունկի մնացորդներով

Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել է խնկաման՝ խունկի մնացորդներով

Օհանավանի տարածքում բացված  վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից  հայտնաբերված 56 հնագիտական առարկաններից մեկը խնկաման է։

Առարկան  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել է դարերի փոշուց։ Դարավոր պատմությամբ առարկայի մեջ պահպանված է եղել խունկի մնացորդներ, ինչը առիթ է տալիս նոր հետազոտություն իրականացնելու համար։

«Խնկամանը փոշով է  ծածկված  եղել և լավ է, որ մասնագետներն են աշխատել առարկայի հետ,  մաքրելիս  5-րդ  դարի խունկ են հայտնաբերել, որը շատ լավ բույր ունի»,- ասել է հնագետ Աշոտ Փիլիպոսյանը;

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դարերի հեռվից մեզ հասած խունկը  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  առաջիկայում  կուղարկի հետազոտության պարզելու՝  ի՞նչ խունկ է և  ինչի՞ց է պատրաստված։

Թեմայի այլ նորություններ