Նունե Սարգսյանի հովանու ներքո Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հայ- ղազախական ցուցահանդես կբացվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    75%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Նունե Սարգսյանի հովանու ներքո Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հայ- ղազախական ցուցահանդես կբացվի

Նունե Սարգսյանի հովանու ներքո Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հայ- ղազախական ցուցահանդես կբացվի

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հովանու ներքո, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու հաշմանդամություն ունեցող հայ և ղազախ երեխաների շուրջ երեք տասնյակից ավելի աշխատանքները։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ցուցահանդեսի բացմանն ընդառաջ՝ տիկին Սարգսյանը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի ուղեկցությամբ, այցելել է մանկատուն, ծանոթացել մանկատան սաների ձեռքի աշխատանքներին, ինչպես նաև Ղազախստանում գործող հատուկ տուն-ինտերնատների երեխաների շուրջ երկու տասնյակ նկարներին:

Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել նախագահի տիկնոջը՝ նմանօրինակ միջոցառումն իր հովանու ներքո կազմակերպելու համար:

Տիկին Նունե Սարգսյանն այցի շրջանակում հետաքրքրվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան գործունեությամբ, որտեղ խնամվում են ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող ավելի քան հարյուր երեխաներ: Տիկին Սարգսյանը զրուցել է մանկատան աշխատակիցների և սաների հետ, հետաքրքրվել երեխաների նախասիրություններով: Նա ընդգծել է, որ հատուկ կարիք ունեցող երեխաները հատկապես ունեն բոլորիս սիրո և ուշադրության կարիքը:

Ցուցահանդեսի բացումը նախատեսված է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին:

Թեմայի այլ նորություններ