Նոյեմբերի 9-ի գիշերվա գործողությունները կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ, և ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար. ԱԺ փոխնախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    81%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    2 կմ/ժ
  • Արարատ 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Նոյեմբերի 9-ի գիշերվա գործողությունները կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ, և ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար. ԱԺ փոխնախագահ

Ընդդիմության կողմից թե՛ գործողություններով, թե՛ հնչած բռնության կոչերով մենք շատ ծայրահեղ վիճակում ենք՝ լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքը, թե «պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի»:

«Ամեն հանրահավաքի ժամանակ բռնության, ապստամբության, շենքեր գրավելու կոչեր, պատգամավորներին, ոստիկաններին օր ու արև չտալու կոչեր են հնչում: Այս ամեն ինչի հիմքը նախևառաջ լուսաբանեք: Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանի ասածին, ես կարծում եմ, որ, օրինակ՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա գործողությունները, որ ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թևերի կողմից, կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ, և ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար, Կառավարության շենքում աշխատակիցների նկատմամբ բռնություն տեղի չունենար, չգիտես թե ինչու որևէ մեկը չի խոսում առկա բռնության մասին»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ իշխանությունը պետք է գործի օրենքի սահմաններում, ինչպես եղել է հեղափոխությունից հետո:

Թեմայի այլ նորություններ