Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահը հանդիպում են ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    17 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահը հանդիպում են ունեցել

Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահը հանդիպում են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Կահիրեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլը: Դիմավորման պաշտոնական արարողության շրջանակում հնչել են երկու երկրների օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Այսօր վարչապետ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:

Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆատահ Աս-Սիսիի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որին հաջորդել են քննարկումները ընդլայնված կազմով:

ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ:

Թեմայի այլ նորություններ