Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ՝ միտված ամուսնության տարիքի շեմի բարձրացմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    73%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    58%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ՝ միտված ամուսնության տարիքի շեմի բարձրացմանը

Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ՝ միտված ամուսնության տարիքի շեմի բարձրացմանը

Վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն եզդիական համայնքում, այլ նաև Հայաստանի բնակչության մեծամասնության շրջանում: Սա պարզ է դարձել ուսումնասիրությունների արդյունքում. ասել է Ռուստամ Բաքոյանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված վաղ ամուսնության հարցերին և ազդեցություններին:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը հավելել է, որ վաղ ամուսնությունները խնդիրներ են առաջացնում անձանց համար և՛ կրթական, և՛ առողջապահական, և՛ սոցիալական իմաստներով:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ իրավասու օղակների, եզդիական համայնքի, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ ամուսնության տարիքի շեմի բարձրացման նպատակով նախատեսել է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել: Հարցի առնչությամբ աշխատանքները սկսվել են դեռևս յոթերորդ գումարման Ազգային ժողովում աշխատելիս: Նրա խոսքով եզդիական համայնքում խնդիրները մեծ են հատկապես վաղ ամուսնությունների հետ կապված:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը Հայաստանում 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:

Գրեթե բոլոր ելույթ ունեցողները ողջունել են նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, հանդես եկել առաջարկներով, ներկայացրել նաև որոշակի դիտարկումներ և վիճակագրական տվյալներ վաղ և հարկադրված ամուսնությունների վերաբերյալ: Առաջարկ է եղել նաև բարձրացնել չափահասության տարիքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ վաղ ամուսնությունների դեպքում առաջացող խնդիրներից մեկը լիարժեք կրթություն չստանալն է: «Վաղ ամուսնություն ունենալու դեպքում միանշանակ խաթարվում է երեխաների ոչ միայն առողջության, այլև նրանց հետագա կյանքում հաջողությունների հասնելու հնարավորությունը»,- ընդգծել է փոխնախարարը՝ կարևորելով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը: «Շատ կարևոր է, որ թե՛ ընտանիքների, թե՛ երեխաների գիտակցության մեջ կարողանանք ձևավորել ճիշտ մոտեցում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վաղ ամուսնությունն իրենց հետագա կյանքի վրա»,- ասել է նա:

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն անդրադարձել է վաղ ամուսնությունների դեպքում աղջիկների առողջության վրա բացասական ազդեցություններին: Դրանցից են բարդ ծննդաբերությունները, հետագա կյանքում ի հայտ եկող  գինեկոլոգիական խնդիրները, երեխայի խնամքի հետ կապված հարցերը և այլն: 2000, 2005, 2010 թվականներին իրականացված ժողովրդագրական առողջապահական հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական մահացությունը շատ ավելի բարձր է կրթական ցածր ցենզ ունեցող մայրիկների մոտ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թվականին գրանցվել է 14-19 տարեկան աղջիկների 3372, իսկ 2021 թվականին՝ 1042 ծննդաբերություն: 2011 թվականին գրանցվել է 16-19 տարեկան աղջիկների 1747 վաղ ամուսնություն: 2021 թվականին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 675-ի:

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նույնպես կարևորել է քննարկումը և օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկել է ամուսնության տարիքային շեմը բարձրացնել՝ այն հասցնելով ընդհուպ մինչև 21 տարեկանի: Առաջարկվել է նաև բարձրացնել չափահաս համարվելու տարիքը: Իր առաջարկներն Արսեն Թորոսյանը հիմնավորել է մի շարք փաստերով և հանգամանքներով, ընդգծել հանրության շրջանում առկա մի շարք կարծրատիպեր կոտրելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ կներկայացնի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, իսկ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն նաև լսումներ:

Թեմայի այլ նորություններ