Նախագահը պարգևներ է հանձնել երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    54%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    45%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Նախագահը պարգևներ է հանձնել երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ՝ Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, 2-րդ ջութակահար Սյուզի Երիցյանը, քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, ինչպես նաև թավջութակահար Արամ Թալալյանը, գրականագետ Ավետիք Իսահակյանը և Համահայկական խաղերի երևանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Չիբուխչյանն արժանացել են պետական բարձր պարգևների՝ իրենց ոլորտների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նրանք իրենց գործունեությամբ, արվեստով, կատարած աշխատանքով արդեն իսկ վաստակել են ժողովրդի հարգանքն ու գնահատանքը: «Ուրախ եմ, որ երկար տարիների ձեր հայրենանվեր ներդրումը գնահատվում է ոչ միայն շքանշանով, այլև մեր ժողովրդի կողմից,-նշել է նախագահը:- Քաջալերում եմ այն գործունեությունը, որ իրականացրել եք վերջին տարիներին և վստահ եմ, որ շարունակելու եք նույն եռանդով և նվիրումով»:

Պարգևների արժանացած գործիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում իրենց վաստակը գնահատելու և արժևորելու համար:

Աղբյուր՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ

Թեմայի այլ նորություններ