ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի միջկառավարական փորձագիտական խմբերի նիստերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    20 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի միջկառավարական փորձագիտական խմբերի նիստերին

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի միջկառավարական փորձագիտական խմբերի նիստերին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության մասին օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 5-րդ և Մրցակցության օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 19-րդ նիստերին: Այս մասին հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Նիստերի օրակարգը ներառում էր մրցակցության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես Մրցակցության օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 19-րդ նիստին քննարկվել են  թվային դարաշրջանում մրցակցության օրենսդրությունը, քաղաքականությունները և կարգավորումները, COVID-19 համավարակի ընթացքում և հետհամավարակային շրջանում իրականացվող մրցակցության քարոզչությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի գծով աշխատանքային խմբի գործունեության հիմնական արդյունքներն ու հեռանկարները:  Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են նաև  Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը և Շուշան Սարգսյանը:

Շուշան Սարգսյանն իր ելույթում, կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության պահպանման ընթացակարգերի վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում, աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը:

Քննարկվել են նաև անդրսահմանային կարտելների դեմ մրցակցության օրենսդրության կիրառման միջազգային փորձառություններին և լավագույն փորձին առնչվող հարցեր, ներկայացվել մրցակցության օրենսդրության և քաղաքականությունների վերաբերյալ փորձագիտական գնահատումներ և զեկույցներ:

Թեմայի այլ նորություններ