Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԱԺ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասավորապես ասվում է.

Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը մի քանի շաբաթ առաջ է ընտրվել Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, եւ այդ ընտրությունն առաջին հերթին իր քաղաքական թիմի որոշումն է եղել: Ըստ նրա` դա պայմանավորված է եղել նաեւ իր` արեւելագետի մասնագիտությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով,  որ մշտապես գիտակցել է հայ-իրանական հարաբերությունների արժեքն ու գինը:

Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարեւոր է Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդումը:

Մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր  ակտիվ գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ պատմական, բարեկամական, մշակութային հարաբերությունների առավել խորացմանը:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-իրանական օրակարգի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների առավել ակտիվ համագործակցությանն ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր հարթակներում:

Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության շենքում, որը 1873թ-ից մինչեւ 1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունը եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը:

Թեմայի այլ նորություններ