Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը շեշտել Է գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դատապարտման անհրաժեշտությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    47%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    50%
    11 կմ/ժ
  • Արարատ 25°C
    32%
    3 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    41%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը շեշտել Է գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դատապարտման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին:  

Ներկայացնելով ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի հանցավոր գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով և միջազգային ու հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով: 

ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել Է հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերի, այդ թվում` կին զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումների և այլ ռազմական հանցագործությունների խստագույնս դատապարտման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նշվել է, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ռազմատենչ վարքագիծը հասցեական չդաատապարտելն ու անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ՝ ճանապարհ բացելով նոր հանցագործությունների համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործունեությունը՝ ուղղված Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների և հումանիտար բնույթի այլ հարցերի հետ կապված խնդիրներին արձագանքմանը:

Թեմայի այլ նորություններ