ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    55%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Արցախ 19°C
    51%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր

ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության և Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ղեկավարած հաստատության և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը:

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր, ընդգծվել է այդ ոլորտում իրականացվող ծրագրի կարևորությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:

Թեմայի այլ նորություններ