Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    17 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    49%
    11 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկումները

Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկումները

Interlur.com լրատվական գործակալությունը ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացավ այն մասին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

Հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և ատադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների մասին Եվրոպական խորհրդարանի հրահանգի մոտարկման գործընթացին, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Օրակարգում ընդգրկված էր նաև ուղևորափոխադրող և բեռնափոխադրողների տրանսպորտային միջոցների վարորդների նախնական որակավորման և պարբերական վերապատրաստման մասին Եվրոպական հանձնաժողովի հրահանգի մոտարկման ընթացքը, որի մասին զեկուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Հաշվի առնելով ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի ոլորտում առկա միջոցառումների քանակը՝ նիստի արդյունքում որոշվել է ևս մեկ նիստ կազմակերպել տրանսպորտի ոլորտում իրականացվող միջոցառումները մասրամասնորեն քննարկելու համար: 

Թեմայի այլ նորություններ