Միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում գազի խնդրի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    0 կմ/ժ
  • Արարատ 23°C
    18%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում գազի խնդրի մասին

Միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում գազի խնդրի մասին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրում Արցախում Ադրբեջանի միջամտության արդյունքում գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի վրա: Պատգամավորն այս մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից մարտի 22-ի նիստում:

Պատգամավորը հիշեցրեց, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից, ջեռուցումից զրկել էր արցախահայությանը, և վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով:

«Սակայն երեկ Ադրբեջանի կողմից  գազամատակարարումը կրկին դադարեցվել է: Սա խստորեն դատապարտելի է, ես կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն: Մենք, իհարկե, առաջին հերթին Արցախի իշխանությունների ու ռուս խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով, զբաղվում ենք այս խնդրով ու շարունակելու ենք զբաղվել, սակայն ես պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ սա բացառապես հումանիտար հարց է ու հրավիրեց միջազգային գործընկերների ուշադրությունն այս հարցին:

Արցախի տեղեկատվական շտաբից ավելի վաղ հայտարարել էին՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Թեմայի այլ նորություններ