Մերձմոսկվայում թմրամիջոցների շրջանառության գործով Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    12%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 30°C
    13%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    12%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    12%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Մերձմոսկվայում թմրամիջոցների շրջանառության գործով Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել

Մերձմոսկվայում թմրամիջոցների շրջանառության գործով Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել

Մերձմոսկովյան շրջանում թմրանյութերի արտադրության և տարածման գործով ձերբակալվել է Հայաստանի 3 քաղաքացի, լուծարվել է արգելված նյութերի արտադրության լաբորատորիան, հայտնել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

«Մոսկվայի մարզի Չեխովի քաղաքային թաղամասի տարածքում իրականացվել է ՀՀ քաղաքացիներից ստեղծված հանցավոր խմբի գործունեությունը ճնշելու գործողություն, որը մասնագիտացած է եղել առանձնապես խոշոր չափերով սինթետիկ թմրամիջոցների արտադրության և ինտերնետի միջոցով դրանց ապօրինի անկոնտակտ վաճառքի մեջ»,- հայտնել են հետախուզական ծառայությունում:

ԱԴԾ-ն նշել է՝ տեղեկություն է ստացվել, որ Մոսկվայի մարզում գործում է սինթետիկ թմրամիջոցների արտադրության գաղտնի լաբորատորիա՝ ի շահ մի քանի անօրինական առցանց խանութների։

«Բացահայտվել են կազմակերպված հանցավոր խմբի մասնակիցները, հաստատվել է նրանց ապօրինի գործունեության համակարգային բնույթը, թմրանյութերի լաբորատորիայի վայրից բերման են ենթարկվել ՀՀ երեք քաղաքացիներ: Առգրավվել են լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր, առնվազն 86 կգ քաշով թմրամիջոց մեֆեդրոն»,- հայտնել են ԱԴԾ-ից։

ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել: Հանցավոր խմբի մասնակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Թեմայի այլ նորություններ