Մեր պատմության բովանդակության 70-80%-ը ԽՍՀՄ-ն է գրել. Մեզ ոտքով, գլխով, կոշիկով հագցրել են ֆորպոստի ֆորման. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    29%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Մեր պատմության բովանդակության 70-80%-ը ԽՍՀՄ-ն է գրել. Մեզ ոտքով, գլխով, կոշիկով հագցրել են ֆորպոստի ֆորման. Փաշինյան

Մեր պատմության բովանդակության 70-80%-ը ԽՍՀՄ-ն է գրել. Մեզ ոտքով, գլխով, կոշիկով հագցրել են ֆորպոստի ֆորման. Փաշինյան

Հայ ժողովրդի պատմության՝ այսօր գոյություն ունեցող բովանդակության 70-80 տոկոսը, եթե ոչ ավելին, ձևավորվել է Խորհրդային Միության շրջանում: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

 «Հայ ժողովրդի պատմությունը Խորհդային Միության շրջանում եղել է աշխարհաքաղաքական ընկալումների որոշակի տրամաբանության մեջ, որ, հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ հիմքեր, ամեն ինչ պետք է անել, որ այս ժողովուրդը վախենա իր տարածաշրջանում առանց հովանավորության ապրել:

Հայ ժողովրդի պատմության այն կոնտենտը, այն բովանդակությունը, որ կա, 90 տոկոսը հետապնդում է այս քաղաքական նպատակը: Եվ այսօրվա պատմական Հայաստանի նարատիվների մի հսկայական մասը ներշնչված է Սովետական Միության, այսինքն՝ կայսրության վարած տարածաշրջանային քաղաքականությունից»,- ասաց նա:

Փաշինյանը նաև փորձել է պարզել, թե ինչպես են տեղի ունեցել Խորհրդային Միության շրջանում մի շարք իրադարձություններ: «Ասում են՝ մեր ուսանողությունը հաղթեց КГБ-ին: Իրականում КГБ-ն հաղթեց մեր ուսանողությանը և նրան դրեց մի վիճակի մեջ, որ իրեն թվա, որ ինքն է այս մեծ նվաճմանը հասել, մինչդեռ ինքը ոտքով, գլխով, կոշիկով, ամեն ինչով ընդամենը հագնում է ֆորպոստի ֆորման»,- նշեց նա:

Թեմայի այլ նորություններ