Մեկ հարկի տակ կհամախմբվեն հայաստանյան ներկայացումները, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից և Գերմանիայից մի շարք հեղինակների նախագծեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 30°C
    13%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    31%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Մեկ հարկի տակ կհամախմբվեն հայաստանյան ներկայացումները, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից և Գերմանիայից մի շարք հեղինակների նախագծեր

Մեկ հարկի տակ կհամախմբվեն հայաստանյան ներկայացումները, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից և Գերմանիայից մի շարք հեղինակների նախագծեր

 Ժամանակավոր փառատոնը, որը Երևանում կանցկացվի հունիսի 2-5-ը, մեկ հարկի տակ կհամախմբի հայաստանյան ներկայացումները, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Գերմանիայից մի շարք հեղինակների նախագծեր։

Կատարողական-թատերական ծրագրից բացի փառատոնի շրջանակում անցկացվելու են հանրային քննարկումներ և զրույցներ։ Միջոցառումները տեղի կունենան Փոքր թատրոնում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), «Բաբելոն» թատրոնում և բացօթյա տարբեր վայրերում։

Փառատոնը կազմակերպում է «Քրոնոտոպ» ժամանակավոր միավորումը` համագործակցելով Փոքր թատրոնի հետ: Աջակցում են «Հայ ֆեստ» թատերական փառատոնն ու ՆՓԱԿ-ը:

 Հիմնական գաղափարը ձևակերպելով՝ փառատոնի համակարգողները նշում են. «Թատրոնը մարդկանց համախմբում է:           Թատրոնը հնարավորություն է տալիս միասին մտածել և միասին գործել, վերստեղծել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը։ Թատրոնը կարող է դա անել, երբ մնացածն անզոր են, և այն պետք է շարունակի դա անել։ Թատրոնը կարող է և նորից կսկսի դա անել՝ հունիսի 2-5-ը Երևանում»:

Փառատոնի համադրողներից է Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայի շրջանավարտ ռեժիսոր Իլյա Մոշչիցկին, որը ներկայացումներ է բեմադրել ակադեմիական, պետական թատրոններում և անկախ փորձառական հարթակներում։ 2012-ին մասնակցել է «Տրանսկրիպցիա» լաբորատորիային՝ Կիրիլ Սերեբրեննիկովի ղեկավարությամբ։ 2018-ին արժանացել է «Պրորիվ» մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Ջոն Դեմյանյուկի դատավարությունը. Հոլոքոստ կաբարե» ներկայացման համար։ 2022-ին առաջադրվել է «Ոսկե դիմակ» մրցանակին: Համադրողների շարքում է պրոդյուսեր, մարքեթոլոգ Արտյոմ Արսենյանը: Նա ղեկավարել է մարքեթինգային բաժինը «Հասանելիության կետ» և «Նոր երևանյան թատրոն» փառատոններին, «Հարթակ» անկախ թատրոնների ֆորումի համահիմնադիրն է, «Էտյուդ-թատրոնի» և «Օրգանիզմներ» թատրոնի ներկայացումների պրոդյուսերը: Նրա նախագծերը բազմիցս նոմինացվել են «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի։

Թեմայի այլ նորություններ