«Մեղրիի երթուղին» ռուս սահմանապահների կողմից վերահսկելը նպատակահարմար է տարբեր տեսանկյուններից․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    35%
    11 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 25°C
    24%
    16 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    43%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    45%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    6 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    42%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

«Մեղրիի երթուղին» ռուս սահմանապահների կողմից վերահսկելը նպատակահարմար է տարբեր տեսանկյուններից․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Մեղրիի երթուղին» ռուս սահմանապահների կողմից վերահսկելը նպատակահարմար է տարբեր տեսանկյուններից․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկման առարկա էր, սակայն ցավոք, այժմ այդ աշխատանքները, հայկական կողմի դիրքորոշման պատճառով, դադարի մեջ են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է նաև «Զանգեզուրի միջանցքը» ռուս սահմանապահների վերահսկողությամբ շահագործելու հարցին, որը նրան ուղղել է ադրբեջանցի լրագրողը։

«Ինչ վերաբերում է  «Մեղրիի երթուղին» ռուսական սահմանապահ ծառայության կողմից վերահսկելուն, ապա դա տրամաբանական է  և՛ այդ երթուղին օպտիմալ կերպով կազմակերպելու տեսանկյունից, և՛ տնտեսական տեսանկյունից։ Ռուս սահմանապահներն այդպես, թե այնպես, տեղակայված են ՀՀ Սյունիքի մարզի հարավում, նրանք հսկում են Հայաստանի և Իրանի սահմանը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանության առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը չի կարող այլընտրանք հանդիսանալ «Զանգեզուրի միջանցքին»։

«Մենք չենք կարծում, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է այլընտրանք հանդիսանալ Մեղրու կամ մեկ այլ երթուղուն»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ  «Խաղաղության խաչմերուկը» ավելի ընդգրկուն նախագիծ է՝ վերաբերող ընդհանուր՝ տարածաշրջանային  հաղորդակցություններին։

Թեմայի այլ նորություններ