Մայիս-հոկտեմբերին ՀՀ էներգետիկ համակարգի ամենադժվար փուլն է լինելու․ ՏԿԵ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    85%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մայիս-հոկտեմբերին ՀՀ էներգետիկ համակարգի ամենադժվար փուլն է լինելու․ ՏԿԵ փոխնախարար

Մայիս-հոկտեմբերին ՀՀ էներգետիկ համակարգի ամենադժվար փուլն է լինելու․ ՏԿԵ փոխնախարար

Մայիսի 15-ից մինչև հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար ամենադժվար փուլն է լինելու՝ «Ռադիոլուր»-ին ասել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ մասնավորեցնելով՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, 141 օր չի աշխատելու նաև Մեծամորի ատոմակայանը։

Այս տարի Հայաստանը նախատեսել էր Արցախից 330 մլն կիլովատ ժամ հոսանք ստանալ, դա էլ չի լինելու։ Սպասվո՞ւմ են հովհարային անջատումներ՝«Ռադիոլուր»-ի հարցին Հակոբ Վարդանյանը պատասխանել է՝ կարծում եմ՝ ոչ։

Հնարավո՞ր են հովհարային անջատումներ՝ պայմանավորված էներգետիկ համակարգում առաջացած խնդիրներով։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուր»-ին  վստահեցնում է․ «Եթե հստակ ու կարճ՝ կարծում եմ՝ ոչ։ Համենայն դեպս էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորը, կառավարությունն իր լիազորությունների շրջանակում աշխատանքներն այնպես են պլանավորել, որ նման բան չլինի»։

Հակոբ Վարդանյանը վերջին 20 տարում նման իրավիճակ չի հիշում, երբ էներգետիկ համակարգում հոսանք արտադրող հիմնական բոլոր կայանները համաժամանակ չաշխատեն։ Նրա խոսքով․  «Մայիսից հոկտեմբերը բավականին լարված աշխատանք է սպասվում մեզ։ Այս ամիսներին մոտ  80 մգվտ հոսանք  պետք է Արցախից ստանայինք, մոտ 410 մգվտ պակասելու է ատոմակայանից, չկա նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը։ Վերջին 20 տարիներին նման պայմաններ չեմ հիշում։ Բայց ամեն ինչ պլանավորված է, հովհարային անջատում՝ ոչ, չի լինի։ Օպերատորի համար դժվար է լինելու, բայց կարծում եմ՝ կապահովի» ։

Հովհարային անջատումների ու էներգետիկ համակարգի խնդիրների հարցն օրակարգում հայտնվեց, երբ հայտնի դարձավ, որ  «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը չի աշխատում, հայտնի չէ, կաշխատի՞, թե ոչ, հատկապես, որ մամուլում  հինգերորդ բլոկի կոնսերվացման մասին հրապարակումներ կան։ Փոխնախարարը, փոխանցելով Հրազդանի ՋԷԿ-ին առնչվող մտահոգությունները, արձանագրում է՝

«Դեռ բլոկի կոնսերվացիա չի եղել։ Սակայն «Գազպրոմ Արմենիա»-ն մեզ տեղեկացրել է, որ հնարավոր է, ի վերջո, ինքն այդ տարբերակին էլ գնա։ Բայց դա դեռ քննարկման ենթակա է, մենք այժմ լուծման ուղիներն ենք քննարկում։ Սկզբից այս բլոկը կառուցվել էր՝ արտադրվող էլեկտրաէներգիան արտահանելու նպատակով։

Ինչո ՞ւ են դադարեցվել «Գազպրոմին» պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ  բլոկի աշխատանքները, ո՞ր խնդիրներն են դրան հանգեցրել։ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտված չէ, դեպի Վրաստան էլ արտահանում չկա։ Փոխնախարարն արձանագրում է՝ գործող գծերի պայմաններում արտահանման շուկաներ գրեթե չեն եղել։ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը 2012 թվականից սկսած՝  միշտ աշխատել է թերբեռնված՝ 30 տոկոս ծանրաբեռնվածությամբ․

«Չի կարողացել սպասարկել կառուցման  նպատակով ներգրավված վարկերը։ Ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ վերանորոգման համար նույնպես չեն կարողացել  համապատասխան միջոցներ կուտակել։ Այս տարվա համար նախատեսված ժամաքանակն ավարտվել է։ Չունեն բավարար միջոցներ՝ 16 մլն եվրո, որ կարողանան կապիտալ վերանորոգումն իրականացնեն»։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հիշեցնում է՝ «Գազպրոմ» ընկերությանը Հայաստանի էլեկտրաէներգիա արտահանող բոլոր գծերի առաջնային մուտքի իրավունք է  տրված․ այսինքն՝ բոլոր 5 գծերով արտահանման մասով, որոնցով Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած հոսանքը պետք է արտահանվի Վրաստան կամ Իրան։  Ընկերությունը պետք է արտահանման շուկաներ գտներ Վրաստանում և Իրանում, սակայն այդ հնարավորությունն ամբողջությամբ չի իրացրել։ Հակոբ Վարդանյանը հիշեցնում  է նաև Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին, որը պետք է  ավելի մեծ հնարավորություն լիներ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի համար։

«Առանց արտահանման հնարավորության՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն ամբողջ տարին աշխատելու հնարավորություն չունի, քանի որ, որպես միավոր բլոկ, մեծ է՝ 465 մգվտ։ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը հիմնականում աշխատում է միայն այն ժամանակ, երբ Մեծամորի ատոմակայանը կանգնում է վերանորոգման, կամ երբ հոսանքի սպառումը  բարձր է լինում՝ հնարավորություն է ունենում ատոմակայանի հետ զուգահեռ աշխատել»,-ասում է փոխնախարարը։

Կառավարությանը, ըստ ՏԿԵ փոխնախարարի, աշխատանքները շարունակելու առաջարկներ ներկայացրել են, սակայն «Գազպրոմ Արմենիա»-ն կարծում է, որ խնդրի լուծումը միայն վերանորոգման գումարը գտնելու մեջ չէ, ընկերությունը պետք է կարողանա նաև վարկերը սպասարկել։Մասնագետները հաշվարկել են ու պարզել՝ վարկային բեռը փակելը հեշտ չի լինելու, ուստի որոշել են չաշխատել՝ մինչև հնարավորությունների հստակեցումը։ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի ապագան անորոշ է, որոշակի է այն, որ մայիսի 15-ից էլ 141 օրով իր աշխատանքները դադարեցնելու է Մեծամորի ատոմակայանը։ Ավելին, այս տարի Հայաստանը Արցախից էլ հոսանք չի ստանալու․2021-ի համար նախատեսված էր  330 մլն կիլովատ ժամ հոսանք ստանալ։

ՏԿԵ փոխնարարն ասում է՝ ռիսկերը հաշվի առնված են․ «Անհանգստացնող է, տեխնիկական առումով վերջին 20 տարվա ընթացքում սա լինելու է մեր ամենածանր շրջանը, միևնույն ժամանակ չենք ունենա ատոմակայան ու մեկ այլ խոշոր կայան։ Սակայն, համակարգի օպերատորը այդ ամենը հաշվի է առել։ Նախորդ տարեվերջին, երբ  հինգերորդ բլոկի աշխատանքների համար ՀԾԿՀ հայտ չներկացավեց,համակարգի բալանսը կազմավորված է առանց  իրենց։ Տեսականորեն այս պահին որևէն խնդիր չունենք։ Բացը կլրացնեն Երևանի  ՋԷԿ-ն ու Հրազդանի հին ՋԷԿ-ի երեք բլոկները»։

Բացի այդ, ըստ անհրաժեշտության՝ հոսանք կներկրվի Վրաստանից։  Հայաստանում ներքին շուկայի սպառման համար տարեկան արտադրվում է 6․4 մլրդ կիլովատ ժամ հոսանք, Մեծամորի ատոմակայանից տարեկան գնվում է 1․9 մլրդ կվտ ժամ։

Թեմայի այլ նորություններ