Մահացել է «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ, լեգենդար Նիկոլայ Ղազարյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    39%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 24°C
    28%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Մահացել է «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ, լեգենդար Նիկոլայ Ղազարյանը

Մահացել է «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ, լեգենդար Նիկոլայ Ղազարյանը

Երևանի թիվ 8 հիվանդանոցում մահացել է Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը:

Դեկտեմբերի 14-ին Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց սիրտ թոքային անբավարարության ախտորոշմամբ և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանը (հունվարի 11, 1947, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ է,(մարզիչ՝ Ա.Դուրգարյան), ձախ եզրային հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1965 թվականին հրավիրվել է Երևանի «Արարատ» (մարզիչ՝ Ա. Ֆալյան), որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում մինչև 1976 թվականը։

1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971, 1976 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ Անցկացրել է 295 խաղ, խփել՝ 67 գոլ։ Մրցելույթները ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, սովորել և ավարտել է Մոսկվայի մարզիչների բարձրագույն դպրոցը, եղել է «Արարատի» գլխավոր մարզիչը։

Աշխատել է ՀՍՍՀ Սպորտկոմիտեի սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնում, որպես ավագ մարզիչ, բաժնի պետ, 1992 թվականի հունվարի 18-ից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ, ֆեդերացիայի առաջին նախագահ մինչև 1994 թվականը։

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Թեմայի այլ նորություններ