ԼՂ-ում տեղի ունեցածը դավադրություն էր Հայաստանը ծնկի բերելու համար․ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 9°C
    72%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    55%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԼՂ-ում տեղի ունեցածը դավադրություն էր Հայաստանը ծնկի բերելու համար․ վարչապետ

ԼՂ-ում տեղի ունեցածը դավադրություն էր Հայաստանը ծնկի բերելու համար․ վարչապետ

2023 թվականի և ընդհանրապես մեր նորագույն պատմության շրջադարձային կետը ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին ու ԼՂ հայաթափումը։

Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի դեկտեմբերից և ողջ 2023 թվականին տասնյակ ելույթներում եմ անդրադարձել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և ԼՂ վերահաս էթնիկ զտումներին ու հայաթափմանը։

Այսօր արձանագրում եմ, որ միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ բերում են աղետալի հետևանքների։ ԼՂ որոշ շրջանակներում, ցավոք, այդպես էլ չհասունացավ այս կամ այն գիտակցումը, որ իրենք՝ ԼՂ ընտրված իշխանությունները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել, միջազգային հանրությունը կարող է անել գործի 10, լավ, 30 տոկոսը, մնացած 70-ը սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է խնդիրը, եթե, իհարկե, այդ սուբյեկտը ուզում է սուբյեկտ լինել»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում ԼՂ-ի մասին չէր, այլ հերթական դավադրությունը Հայաստանի Հանրապետությանը ծնկի բերելու համար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Թեմայի այլ նորություններ