ԼՂ նախկին ղեկավարներին Հայաստանում չե՛ն սպասում. Փաշինյանն արձագանքեց Պուտինի հայտարարության վերաբերյալ հարցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    37%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

ԼՂ նախկին ղեկավարներին Հայաստանում չե՛ն սպասում. Փաշինյանն արձագանքեց Պուտինի հայտարարության վերաբերյալ հարցին

ԼՂ նախկին ղեկավարներին Հայաստանում չե՛ն սպասում. Փաշինյանն արձագանքեց Պուտինի հայտարարության վերաբերյալ հարցին

Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ արձագանքեց հարցին, թե, ՌԴ նախագահի խոսքով, ԼՂ նախկին ղեկավարությանը, որոնց Ադրբեջանը գերեվարել է, Հայաստանում չեն ապասում:

«Նախ ձեռնպահ կմնամ ՌԴ նախագահին վերագրվող արտահայտությունը մեկնաբանելու առումով, համենայն դեպս ես նման բան չեմ լսել, և, ինչպես նախկինում ասել եմ, ուրիշին վերաբերող ուղիղ մեջբերումները նախընտրում եմ մեկնաբանել միայն անձամբ դրանք կարդալուց կամ ծանոթանալուց հետո»,- նշեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի համար ամենօրյա աշխատանք է տարվում:

Վերջինս նաև նկատեց՝ նախկինում էլ գերեվարված հայրենակիցների հարազատների հետ հանդիպումներում նույնն է ասել. «Հիմա ինչ էլ ասեմ՝ էս արեցինք, այստեղ զանգեցինք, ստեղ խոսեցինք, ձեզ համար ոչ մի բան է, քանի դեռ ձեր հարազատները տանը չեն: Հետևաբար հարցի կոռեկտ պատասխանն այն է, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, արդյունավե՞տ է այդ աշխատանքը, քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել, ակնհայտորեն՝ ոչ»:

Թեմայի այլ նորություններ