ԼՂ-ի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ մենք նկատի ենք ունեցել, որովհետև «ինքնորոշում» բառը, ցավոք, հայերը չեն ստեղծել. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԼՂ-ի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ մենք նկատի ենք ունեցել, որովհետև «ինքնորոշում» բառը, ցավոք, հայերը չեն ստեղծել. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին

ԼՂ-ի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ մենք նկատի ենք ունեցել, որովհետև «ինքնորոշում» բառը, ցավոք, հայերը չեն ստեղծել. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին

Ծրագրում գրել եք մի բան և ներկայացնում եք այստեղ ճիշտ հակառակը: Խոսում էիք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ու անվտանգության ապահովման մասին, բայց այլ արդյունքների ու հետևանքների մասին եք խոսում: Այս մասին այսօր ԱԺ-ում, դիմելո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի լուծումը ո՞րն է՝ հրաժարական, հեռացում, ընտրություններ և նոր կառավարություն, որովհետև եթե ծրագիրը փոխվել է, ամրագրված մոտեցումները չկան, ապա չի կարող այդպիսի կառավարությունը լինել լեգիտիմ: Ձեր իշխանություն պահելու ձգտումը թույլ չի տալիս, որպեսզի այս քայլին գնաք և ի վերջո տարածքների վերաբերյալ պահանջվո՞ւմ է հանրաքվեով լուծում, թե՞ ոչ», - նշեց նա։

Պատասխանելով հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Միջազգային հանրությունն ասել է, որ ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է ունենա ինքնավար կարգավիճակ: 1996-98թթ պրոցեսներով Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար ներկայացվել է այլ լույսի ներքո և տրվել որոշ տեղերից ստացված հավաստիացումներ, որ ամենը կլուծենք»։

Անդրադառնալով հրաժարականին՝ Փաշինյանն ասաց, որ 2 անգամ արդեն հրաժարական է տվել: Նրա խոսքով՝ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ իրենք նկատի են ունեցել, որովհետև «ինքնորոշում» բառը, ցավոք, հայերը չեն ստեղծել:

«Երբ ես ասել եմ, որ նշաձողը պետք է իջեցնենք, ես նախընտրական ծրագրի հետևից եմ գնացել: Գիտե՞ք՝ ինչու է ԼՂ-ն հայաթափվել, հենց այդ ճշմարտությամբ, որ ԼՂ-ն պետք է ունենար ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում և կառավարվեր երկու սուբյեկտի կողմից՝ ԼՂ-ի հայերի և ադրբեջանցիների: Սա է եղել բանակցությունների այն անշրջելի կետը, որը ես 2018թ-ին ստացել եմ ժառանգություն»,- նշեց նա:

Թեմայի այլ նորություններ