Կռվելու ժամանակը գա, բոլորս էլ կռվելու ենք. Հակոբ Արշակյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Կռվելու ժամանակը գա, բոլորս էլ կռվելու ենք. Հակոբ Արշակյան

Կռվելու ժամանակը գա, բոլորս էլ կռվելու ենք. Հակոբ Արշակյան

Հայաստանի տարածքների զիջման մասին դուք եք խոսել, մենք խոսել ենք տարածքային ամբողջականությունը պահպանելու մասին:  Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելությում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Իմ համար տարբերություն չկա, ես այստեղ եմ նստած, թե Բաղանիսում եմ նստած: Ձեզ թվում է, որ մենք երևանցի ենք՝ Երևանում էլ պետք է ծառայենք ու կռվենք, կռվելու ժամանակը գա, բոլորս էլ կռվելու ենք»,- ասաց նա և կոչ արեց դադարեցնել բաժանումներ անել:

Նա նշեց, որ որևէ քայլ, որը ձեռնարկվում է  ՀՀ կառավարության, իշխանությունների կողմից, միտված է միայն դրան:

«ՀՀ -ն կա, լինելու է ուժեղ պետություն, ինքնիշխան, տարածքային ամբողջականությամբ, մենք ունենալու ենք հստակ գծված սահմաններ, ունենալու ենք հզոր բանակ և հիմա էլ ունենք, և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, և ամբողջ աշխարհը ճանաչում է այդ տարածքային ամբողջականությունը: Մենք հասնելու ենք նրան, որ խաղաղությամբ ունենալու ենք մեր տարածքում արժանապատիվ ապրելու և արարելու իրավունք»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ