Կոբախիձեն առանձին հանդիպել է Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    28 կմ/ժ
  • Լոռի 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Կոբախիձեն առանձին հանդիպել է Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ

Կոբախիձեն առանձին հանդիպել է Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է ունեցել երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերն անդրադարձել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանը և սերտ բարեկամական հարաբերություններին, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը։

Վարչապետն ու դեսպանը քննարկել են տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության զարգացման, տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ հարցեր"

Նշենք՝ Կոբախիձեն առանձին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ:

Վրաստանի կառավարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպմանն ընդգծվել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ Երևանի և Թբիլիսիի միջև ստորագրված համատեղ փաստաթղթի կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության շուրջ, կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը։

Թեմայի այլ նորություններ