Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    83%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    67%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, հայտարարել է, որ տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և ժամանակն է մի կողմ դնել անհիմն կլիշեները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով նրա այս հայտարարությունը՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ կլիշեներից, միարժեք է, որ պետք է հրաժարվել, սակայն դա չի նշանակում պատմական իրականությունից կամ պատմական արդարությունից հրաժարվել:

«Ես մտահոգություն ունեմ, որ թուրքական կողմում որոշ պաշտոնյաներ, հնարավոր է՝ նաև Թուրքիայի նախագահը հայկական կողմի կառուցողական մոտեցումը և հարաբերությունները կարգավորելու մեծ պատրաստակամությունը շփոթում են, ըստ էության, կապիտուլյացիայի և ամեն ինչ հանձնելու պատրաստակամության հետ: Չեմ կարծում, որ հայկական կողմն ունի նման պատրաստակամություն կամ երբևէ կունենա: Պետք է չակերտների մեջ պահել բոլոր այն թեմաները, որոնց շուրջ կա հստակ տարաձայնություն և գնալ հարաբերությունների կարգավորման»,- ասում է նա:

Քոչինյանի կարծիքով՝ նման հայտարարություններն այս օրերին հարաբերությունների կարգավորմանը որևէ կերպ չեն նպաստում:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այն միտքը, թե Հայաստանը պետք է ընտրի այն ուղին, որը թույլ կտա դուրս գալ խավարից, որում, Էրդողանի խոսքով, «Հայաստանին թակարդել է սփյուռքը»՝ Քոչինյանն ասում է՝ Թուրքիայում կա բավականին կուռ պատկերացում, որ հայկական սփյուռքը շատ ավելի ռադիկալ է, քան Հայաստանը, և որ հայկական պահանջատիրությունը կամ Հայ դատը ավելի շատ կենդանի է պահում սփյուռքը:

«Կարծես թե կա նաև տպավորություն, որ թուրքական կողմը կարող է ՀՀ-ի և սփյուռքի միջև առաջացած վերջին ճգնաժամը դարձնել անջրպետ և այդտեղից քաղաքական դիվիդենտներ շահել: Նորից մեր արձագանքը սրան բավականին հստակ և կասեցնող պետք է լինի. Թուրքիան չի կարող դիրքորոշում հայտնել, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ի հարաբերությունները սեփական սփյուռքի հետ, Թուրքիան չի կարող դիրքորոշում հայտնել այն թեմայով, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ վերաբերմունքը ցեղասպանության վերաբերյալ: Մեր գործը մեր դիմադրողականությունն ավելացնելն է, հասկացնելն է թուրք գործընկերներին, որ այստեղ իրենք անելիք չունեն»,- նկատում է նա:

Ըստ զրուցակցի՝ հարաբերությունների կարգավորման գնալը ինքնանպատակ գործողություն չէ, դա տարածաշրջանում համակեցությունն է, խաղաղությունը. «Հնարավոր չէ տարածաշրջանում խաղաղություն և համակեցություն ունենալ, եթե թուրքական կողմի պահանջը նրանում է, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության ճանաչումից կամ ցեղասպանության մասին հիշողություններից: Դա բարոյապես անհնար է, և կարծում եմ՝ սա հասկանում են նաև Թուրքիայում»:

Այնուամենայնիվ, ըստ նրա, պետք է շարունակել ձգտել Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները. «Ես չգիտեմ՝ Էրդողանի այդ պահանջը բանակցային գործընթացում ձևակերպվա՞ծ է, թե՞ զուտ հանրային էլեմենտ է, հուսով եմ՝ հանրային է: Բոլոր պարագաներում բանակցային գործընթացում եղած պահանջը մեկն է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, և այդ ուղղությամբ Հայաստանն աշխատում է ոչ միայն Թուրքիայի պահանջով, այլ նաև սեփական շահերից ու կարիքներից ելնելով: Այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատել, ինչպես նաև պետք է շարունակել աշխատել սեփական տնտեսական, անվտանգային, ենթակառուցվածքային կարողությունների ավելացման ուղղությամբ: Ինչպես նշեցի, միակ ճանապարհն այն է, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ավելի կարևոր լինի, քան վերոնշյալ պահանջները»:

Հարցին, թե ո՞ր պարագայում դա կարող է ավելի կարևոր լինել, քան պահանջները, քաղաքագետը արձագանքում է.

«Մի կողմից, եթե կարգավորման որոշակի մակարդակի հասնի հայ-ադրբեջանական գործընթացը, օրինակ, եթե ստորագրվի «Խաղաղության պայմանագիր»-ը: Մյուս կողմից, եթե բավականաչափ մակարդակի հասնեն Հայաստան-Արևմուտք հարաբերությունները, այսինքն, օրինակ, Հայաստանը դառնա Եվրոպայի հետ արծարծված համաձայնագրի անդամ՝ խոր համապարփակ առևտրի շրջանակային պայմանագրի պետություն, որի անդամ է նաև Թուրքիան: Այդ պարագայում այդ նույն միության անդամի հետ փակ սահման ունենալը Թուրքիայի համար բավականին ավելի բարձր քաղաքական գին կունենա, ինչպես նաև՝ տնտեսական: Միևնույն ժամանակ պատրաստակամություն ցուցաբերելը Թուրքիայի հետ աշխատելու՝ տնտեսական, քաղաքական ենթակառուցվածքային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ միաժամանակ նշելով և պաշտպանելով սեփական կարմիր գծերը ու հասկացնելով թուրքական կողմին, որ պատրաստ ենք կարգավորման համար գնալ շատ քայլերի, բայց չկա նման հնարավորություն այդ թեմայով (-խմբ. նկատի ունի ցեղասպանության) մեզանից որևէ բան կորզելու»,- ասում է Քոչինյանը:

Քաղաքագետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը առաջին հերթին դիտարկում է անվտանգային համատեքստում. «Այսինքն՝ ունենալ Թուրքիայի հետ ավելի կառավարելի, բարվոք հարաբերություններ նշանակում է ունենալ կայուն անվտանգային իրավիճակ և ավելի քիչ կախվածություն ՌԴ-ից: Սա նաև ենթակառուցվածքային առումով Հայաստանին դուրս կբերի փակուղու կարգավիճակից, երբ, ըստ էության, մեր սահմանների 80 տոկոսը փակ են Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, հնարավորություն կլինի այդ վիճակից դուրս գալու: Եվ վերջապես, հնարավորություն կլինի տարածաշրջանում համակեցության ավելի կայուն իրավիճակ ստեղծել»:

Թեմայի այլ նորություններ