Կիևն այս տարի ևս հակահարձակման փորձ կձեռնարկի
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    20 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    32%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Արարատ 27°C
    19%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    3 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    48%
    21 կմ/ժ
  • Արցախ 15°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.17105
  • Դոլար = 387.815

Կիևն այս տարի ևս հակահարձակման փորձ կձեռնարկի

Կիևն այս տարի ևս հակահարձակման փորձ կձեռնարկի

Ուկրաինան այս տարի ևս կարող է հակահարձակման փորձ ձեռնարկել։ Նման հեռանկարը չի բացառել երկրի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը։

«Մեր նպատակը ռազմաճակատի կայունացումն է, որպեսզի հնարավոր լինի թշնամուն առավելագույն կորուստներ պատճառել։ Դա այն է, ինչ մենք այժմ ենք անում։ Մեր մյուս նպատակը վերախմբավորումն է և այն ստորաբաժանումների դուրսբերումը ճակատային գծից, որոնք վերականգնման կարիք ունեն։ Հետագայում [այդ ստորաբաժանումներից] մենք գրոհային խմբավորումներ կկազմավորենք և այս տարի արդեն հակահարձակողական գործողություններ կձեռնարկենք», - հայտարարում է ուկրաինացի գեներալը։

Պավլյուկի խոսքով՝ ռազմաճակատի մեծ մասում հաջողվել է կայունացնել իրավիճակը և այդ միտումը պահպանվում է։

«Ես կարծում եմ, որ շուտով մենք [ամբողջությամբ] կկայունացնենք իրավիճակը և կանենք ամեն ինչ՝ զորքերին ավելի ակտիվ գործողությունների նախապատրաստելու և նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնելու համար», - նշում է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը։

Թեմայի այլ նորություններ