Խուլիգանություն՝ Երեւանի կենտրոնում. մասնակիցների մեջ են քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    73%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    44%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    56%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    49%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Խուլիգանություն՝ Երեւանի կենտրոնում. մասնակիցների մեջ են քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ

Խուլիգանություն՝ Երեւանի կենտրոնում. մասնակիցների մեջ են քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչեցվել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյաների և աշխատակիցների նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան փողոցում բնակիչները ամանեղեն և ջուր են նետում մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Արդեն ժամը 12։50-ի սահմաններում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որ Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ ծառահատման աշխատանքներ են իրականացնում Երևանի քաղաքապետարանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որի ժամանակ մի քաղաքացի վիրավորանքներ և հայհոյանքներ է հնչեցրել ՀՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿԱԾ պետի տեղակալ Գրիգորյանը և հայտնում է, որ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ  նշված հասցեում ծառահատման և ծառատնկման աշխատանքներ են իրականացնում, որտեղ քաղաքացիները խոչընդոտում են իրենց աշխատանքները։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, որը պարզել է, որ Թումանյան և Փարպեցի փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով խախտել են հասարակական կարգը:

Կայքի տեղեկություներով՝ ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 39-ամյա Միքայել Ադամյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ, Երևանի բնակիչ 42-ամյա Մհեր Ավետիսյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի էլեկտրիկ, Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Բեգոյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 36-ամյա Գրիգորի Պապյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Նոր Նորքի տեղամասի տնօրեն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Առաքելյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի կենդանիների խնամքի կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 37-ամյա Վանիկ Ասլանյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Ավան տեղամասի տնօրեն, Երևանի բնակիչ 35-ամյա Արթուր Խալաթյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Հայկ Այվազյանը, ով աշխատում է Երևան քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Շենգավիթ տեղամասի դենդրոլոգ, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ 32-ամյա Ռոբերտ Ծովյանը, 40-ամյա Հայկ Գրիգորյանը, 45-ամյա Արամ Թորոսյանը, եւ 58-ամյա Սեդա Տեր-Մինասյանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Թորոսյանին և Ս. Տեր-Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թեմայի այլ նորություններ