Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    8%
    6 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    19%
    7 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    1 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    9%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    53%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    8%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    6 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

Հայաստանում վերացվում է պատվավոր կոչումների շնորհումը: «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 64 կողմ, 31 դեմ ձայներ:

Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումներ: Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները:  Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել:  

Ըստ նախագծի հիմնավորման՝ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: Նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարությունը մատնանշել է առաջադեմ երկրների փորձը, որտեղ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ:

Արդարադատության փոխնախարար, նախագիծը զեկուցող Արմենուհի Հարությունյանը նախագծի առնչությամբ ասել է, որ առավելապես խորհրդային ժառանգություն հանդիսացող կոչումներից ժամանակն է հրաժարվել, քանի որ «ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, ինչի պատճառով ակնհայտ է, որ որևէ ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և կամ գործունեության հանրային ընկալումը չի կարող ստուգվել կամ չափվել, ոչ էլ վավերացվել կամ մերժվել պետական որևէ մարմնի կողմից:

Նախարարությունից վստահեցնում են՝ պատվավոր կոչումների չեղարկումը չի նշանակում, որ պետությունը դադարելու է որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար, լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ:

Ընդդիմությունը դեմ էր նախագծին:

Թեմայի այլ նորություններ