Խորհրդակցություններ` ՀՀ կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույց ներկայացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Լոռի 24°C
    42%
    14 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    21%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Խորհրդակցություններ` ՀՀ կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույց ներկայացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում

Խորհրդակցություններ` ՀՀ կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույց ներկայացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում

Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանի կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կայացած խորհրդակցություններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Բացմանը ելույթներով են հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիսթին Վայգանդը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով բոլոր շահագրգիռ գործընկերներին ակտիվ ներգրավման համար, ընդգծել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, զարգացման գործընկերների ջանքերի համադրման կարևորությունը:

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկումներ են ունեցել Հայաստանի կողմից կամավոր ազգային զեկույցում ներկայացվելիք կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ գրանցված ձեռքբերումների և այդ գործընթացում ի հայտ եկած մարտահրավերների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ