ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է Պարարվեստի պետական քոլեջի փորձասենյակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    78%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    51%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    68%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է Պարարվեստի պետական քոլեջի փորձասենյակը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է Պարարվեստի պետական քոլեջի փորձասենյակը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի փորձասենյակը:

 

«Առանց հարիր պայմանների, առանց բարենպաստ միջավայրի, չի կարելի խոսել որակյալ կրթության մասին: Երբ ասում ենք որակյալ կրթություն, մեթոդաբանությանը, բովանդակային խնդիրներին զուգահեռ պետք է հաշվի առնել նաև տեխնիկական, գույքային պայմանները: Ե՛վ նախորդ տարի, և՛ այս տարի մեծ ներդրումներ են արվում թատերահամերգային կազմակերպություններում: Այս տարի 1 մլրդ դրամ հատկացվելու է թատերահամերգային կազմակերպությունների կապիտալ վերանորոգմանը, լուսաձայնային տեխնիկայի արդիականացմանը»,-նշեց Խզմալյանը:

Նրա խոսքով՝ այժմ թատրոնների տնօրենների հետ քննարկումներ են իրականացնում և պատրաստվում են մասնագետների գործուղել Գերմանիայում կայանալիք մեծ ցուցահանդեսին, որն անմիջական կապ ունի լուսաձայնային տեխնիկայի, բեմական պարագաների, բեմի կահավորման և այլնի հետ: Ըստ փոխնախարարի՝ մենք պետք է տեղյակ լինենք, թե աշխարհում այսօր ինչ է կատարվում, ինչ է արտադրվում, որովհետև 21-րդ դարում մասնատել գեղարվեստական կրթական որակը այդ որակն ապահովող նյութատեխնիկական բազայից, դժվար է:

Արա Խզմալյանը մի քանի անգամ հանդիպել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ղեկավարների հետ և համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որովհետև և՛ ուսումնարանում, և՛ կոնսերվատորիայում սովորողները պետք է համալրեն Օպերային թատրոնի արտիստների շարքերը: «Մեր խնդիրը ոչ միայն պրոֆեսիոնալ պարողներ ունենալն է, բեմական խորեոգրաֆիան, այլև բեմական փորձը: Ցանկանում ենք ուսումնարանում ձևավորել մի միջանկյալ օղակ, հարթակ, որը պարողին փորձ ձեռք բերելու հնարավորություն կտա: Պարը միայն մասնագիտական գործունեության խնդիր չէ, այլ ապրելու, շարժվելու մշակույթ է, սա աշխարհայացք է, կենցաղի գեղագիտություն է, շատ ավելին է, քան ենթադրվում է, և երբ մենք մեր սերունդներին կրթում ենք, մշակում կեցվածք, մշակում ենք վաղվա գեղեցիկ քաղաքացուն, իսկ մարմնի գեղեցկությունը պակաս կարևոր չէ հոգու գեղեցկությունից: Պոլ Վալերին ասել է, որ իրեն երբեմն թվում է, որ մեր հոգին ոչինչ չի հասկանում մեր մարմնից: Ուզում եմ, որ մենք այդ սխալը չգործենք»,-շեշտեց Արա Խզմալյանը:

Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մարկոսյանը նկարագրելով փորձասենյակի նախկին վիճակը, նշեց՝ փայտե հատակը փտած էր, շարքից դուրս եկած և անհնար էր այդտեղ պարապել:

«2020 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ մենք դրամաշնորհ ստացանք: Ամբողջ հատակն ապամոնտաժվեց՝ ոչ միայն վերին շերտը, այլև հիմնափայտերը: Նոր հատակ կառուցվեց, հղկվեց: Մասնագիտական լինոլեում ենք ձեռք բերել, որովհետև հիմա միայն լինոլեումի վրա են պարապում, փայտի վրա աշխարհում այլևս ոչ ոք չի պարապում: Պարասրահն այժմ շատ հարմար է: Բոլոր մեծ կուրսերը, բազմամարդ կուրսերը կարողանում են այս պարասրահում աշխատել»,-շեշտեց նա:

Առաջիկայում Պարարվեստի պետական քոլեջի տնօրենի ընտրությունն է կայանալու: Մանրամասները կհայտնի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Թեմայի այլ նորություններ