Կարծեք միտումնավոր ՀՀ պետական շահերին դեմ աշխատեք. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Կարծեք միտումնավոր ՀՀ պետական շահերին դեմ աշխատեք. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությանը

Կարծեք միտումնավոր ՀՀ պետական շահերին դեմ աշխատեք. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությանը

Խոսում եք ծախսերի անարդյունավետությունից, եկեք մի հատ նայենք ձեր վրա ծախսած գումարը աշխատավարձի տեսքով ինչքանով է արդյունավետ, որքանով եք մասնակցում նիստերին, քննարկումներին, որքանով եք կառուցողական: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Հատուկենտ ձեր մեջից պատգամավորներին հանած, որևէ մեկդ օգտակար գործողությամբ չեք զբաղվում, հակառակը կարող եմ բազմաթիվ փաստեր նշել, ոնց որ միտումնավոր Հայաստանի Հանրապետության պետական շահերին դեմ աշխատեք»,- ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ գոնե խորհրդարանական դիվանագիտության միասնական մոտեցում կարելի է որդեգրել: «Այս վերջերս Եվրանեսթի պատվիրակությամբ որ գնացել էինք, Հայաստանի Հանրապետության առաջարկին չէին սատարում Ադրբեջանի պատվիրակությունը և մեր պատվիրակության ընդդիմադիր պատգամավորները: Մենք հիմա Հայաստանի Հանրապետությունում ունենք խորհրդային  ընդդիմություն, որն ամեն ինչ անում է, որ ՀՀ հեղինակությունը, այդ թվում՝ խորհրդարանի ու պետական ինստիտուտների հեղինակությունը նվազի»,- ասաց  նա և նշեց, որ ընդդիմությունը մանիպուլյացիաներ է անում:

«Եթե դուք ՀՀ ժողովրդի կողմից ընտրված մարդու պաշտոնը կաշկանդվում եք ասել, բայց դրա փոխարեն երրորդ երկրի ինչ-որ մամուլի քարտուղարի պաշտոնը կարող եք դողդողալով արտասանեք, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե ընդդիմադիրների սեղաններին ԼՂ դրոշներն են դրած, դա չի նշանակում, որ «այդ ցավը ձեր մոտ ավելի շատ է, քան մեզ մոտ»: «Եթե դուք հայրենասիրությունից ավելի շատ եք խոսում, դա չի նշանակում, որ դուք մեր պետության մասին ավելի շատ եք մտածում, քան մենք»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ