Կառավարությունը Մայր տաճարի շինաշխատանքը բարեգործական է ճանաչել փետրվարին. հաջորդ տարի այն կրկին կբացվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    26 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    28 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    23 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    39%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    26 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կառավարությունը Մայր տաճարի շինաշխատանքը բարեգործական է ճանաչել փետրվարին. հաջորդ տարի այն կրկին կբացվի

Կառավարությունը Մայր տաճարի շինաշխատանքը բարեգործական է ճանաչել փետրվարին. հաջորդ տարի այն կրկին կբացվի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, թե որ փուլում է Մայր տաճարի վերակառուցումը:

«Այս պահին իրականացվում են Մայր տաճարի տարածքի բարեկարգման աշխատանքները, արևմտյան զանգակատան ամրակայումը, վեղարի շինարարական աշխատանքներն ավարտված են, օրերս խաչը տեղադրվեց, հարավային, հյուսիսային և արևելյան զանգաշտարակների վրա կատարվող շինարարական աշխատանքներն ավարտված են: Հարավայինը վերակառուցվել է ամբողջությամբ: Տոկոսային հարաբերությամբ աշխատանքների մոտ 50 տոկոսն է կատարված»,- հայտնեց Մուշեղ սրբազանը:

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով պնդել էր, թե աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարի վերակառուցման աշխատանքները կանգնել են, քանի որ Կառավարությունը տաճարի շինարարության ծրագիրը չի ճանաչել որպես բարեգործական՝ դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների արագ կատարումը:

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշեց՝ պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մայր տաճարի շինարարական աշխատանքները բարեգործական են ճանաչվել դեռ փետրվարին:

«Մենք, եթե չեմ սխալվում, նոյեմբերի վերջին ենք դիմել: Դեկտեմբեր-հունվար ժամանակամիջոցն անցել է որոշակի բանակցային փուլերի մեջ: Աշխատանքը հեշտացել է, որովհետև ծրագիրը որոշակիորեն ավելի ֆինանսապես թեթևանում է, արտերկրից նյութերի ձեռքբերումների որոշակի արտոնություններ են լինում»,- նշեց Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը:

Կորոնավիրուսը և հայտարարված խիստ սահմանափակումները խանգարել են նաև տաճարի շինարարական աշխատանքներին, որոնք այդ ընթացքում դադարեցվել են, սակայն մայիսի սկզբին՝ շինարարական աշխատանքների վերսկսման թույլտվությունից հետո, շարունակվել:

«Եկեղեցին շատ հին է, երբևէ այս տեսակ ամբողջական վերանորոգում պատմության ընթացքում չի ունեցել: Եղել են մասնակի վերանորոգումներ, բայց այսպիսի հիմնանորոգում չի եղել երբևէ: 60-ականներին անգամ, երբ Գյուլբենկյան հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է, շատ քիչ բաներ են ամրացվել: Այսօրվա նախատեսվածի  20-25%-ն է իրականացվել այն ժամանակ»,- նշեց Սրբազանը:

Նրա խոսքով՝ աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկի պատերն ամբողջությամբ ներարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված և միջազգային վերակառուցման փորձի մեջ կիրառելի նյութերով:

«Եթե ժամանակին հնարավոր չի եղել 2-մետրանոց պատը ծակել և ամրան անցկացնել՝ այն գոտևորելու համար, ապա այսօր այդ տեխնիկական հնարավորությունները կան: Գործածվել են հատուկ այդ նպատակի համար պատրաստված ամրաններ: Եկեղեցին նաև կունենա ջեռուցման և հովացման ստորգետնյա համակարգ, որը տեսանելի չի լինելու, բայց տաք և սառը օդ է մատակարարելու»,-հայտնեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Տաճարի որմնանկարների 30-35 տոկոսը պատերից ամբողջությամբ հեռացվել են՝ հատուկ մեթոդներով ու նյութերով մշակելու և վերականգնելու համար: «Այս պահին որմնանկարների ամբողջ պատմությունն ուսումնասիրվում է: Դրանց երեք շերտ է դուրս եկել, ինչ որ տեսել ենք, դրա տակ էլի որմնանկար կար, որի տակ՝ նույնպես: Հիմա մեր մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացնում՝ որոշում կայացնելու համար, թե որ շրջանի որմնանկարները վերականգնենք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Թեմայի այլ նորություններ