Կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը. փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը. փոխնախարար

Կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը. փոխնախարար

ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտը՝ նշելով, որ հաշվետու տարում կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը:

2022 թ. հունվարի 1-ից ավելացել են 131.767 շահառուներին վճարվող գումարները: Նվազագույն կենսաթոշակի չափը կազմում է 28.600 դրամ (2021թ. գործող 26.500 դրամի փոխարեն): Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսաթոշակը 43.000 դրամ է դարձել՝ նախկին 40.000-ի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 33.000 դրամ՝ նախկին 30.000-ի դիմաց, երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար՝ 30.000 դրամ` նախկին 27.000-ի փոխարեն:

Փոխնախարարը բարեփոխումների շարքում առանձնացրել է կենսաթոշակների ու նպաստների վճարումը հնարավորինս անկանխիկ եղանակով իրականացնելու կարևորությունը: 2021 թ. հուլիսից Գյումրին, Երևանը և Վանաձորն անցել են այդ համակարգին, գործընթացը բարելավման փուլում է:

Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է նաև ժողովրդագրական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրով իրականացվող քայլերը, խոսել երեխայի խնամքի և պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին: 2021թ.  երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 10 երեխա, ժամանակավոր խնամք իրականացնող կենտրոններից կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորվել է 48 երեխա:

Գենդերային քաղաքականության ոլորտում 2021 թ. ապահովվել է պետական բյուջեի համաֆինանսավորմամբ բոլոր մարզերում և Երևանում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների և ապաստարանների գործունեության շարունակականությունը:

Կառավարության կողմից 2020 թ. նոյեմբերից սկսած և 2021 թ. ամբողջ ընթացքում իրականացվել են 2 տասնյակից ավելի միջոցառումներ՝ 136 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով, որից 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թ. ընթացքում: Փոխնախարարի խոսքով` Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված միջոցառումները շարունակական են:

Ներկայացվել են նաև տվյալներ հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովման վերաբերյալ:

Տաթևիկ Ստեփանյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մյուս տեղակալ Աննա Ժամակոչյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սոցիալական փաթեթի շահառուների ընդլայնմանը, միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների վերապատրաստմանը, Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներին և այլն:

Թեմայի այլ նորություններ