Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    67%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողովին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ կապված։

Այս մասին հայտնել է խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։

«Ուզում եմ ճշտել, թե ում անունից է խոսել ՀՀ ԱԺ  նախագահը նշված միջոցառմանը, ինչպես նաև տեղեկացնել, թե ինչպես են նրա ուրվագծած գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերություններին ու մեր ժողովուրդների բարեկամության դարավոր կապերին»,- ասված է նամակում։

Դրանում նաև ասվում է, թե ԱԺ նախագահի ելույթը «առաջացրել է ռուս հասարակության ծայրահեղ բացասական արձագանքը»։

Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը նաև նշել է, որ նամակն ուղարկվել է դիվանագիտական ուղիներով։

Ավելի վաղ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է պատգամավորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Ըստ ՏԱՍՍ-ի, ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

Թեմայի այլ նորություններ