Կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    83%
    1 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    50%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    67%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ուղերձը

Կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ուղերձը

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձը է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ կանայք,

Ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Ձեր հատուկ նվիրումն ու ջերմությունն է երկարամյա պատմության ընթացքում պահպանել մեր ընտանիքների ամրությունն ու երկրին տվել հայրենասեր ժառանգներ, պահպանել ազգային ավանդույթներն ու ամրապնդել մեր լինելիությունը:

Այսօր կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, և լուրջ առաջընթաց ունենք կանանց իրավունքների պաշտպանության, հզորացման, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության գործում:

Փորձը ցույց է տալիս, որ կանայք արագ ու հիմնավոր են յուրացնում տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ:

Այսօր արդեն ոչ միայն Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, այլև Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնց ներուժով է նաև պայմանավորված աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացումը: Եվ կանանց ներգրավվածության բարձրացումն էլ սոսկ ձևական չէ կամ կարծրատիպեր կոտրելու խնդիր չի լուծում: Նպատակը հենց աշխատանքի որակի և արդյունավետության է՛լ ավելի բարձրացումն է, ուստի այս ուղղությամբ շարունակելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովվի կանանց ներգրավվածության նպատակային աճը:

Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթում աշխատանքում: Երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»:

Թեմայի այլ նորություններ