Կանայք անսահման նվիրումով և հոգատարությամբ են կատարում իրենց ծառայությունը.ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի ուղերձը՝ Մարտի 8-ի առիթով
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    28%
    24 կմ/ժ
  • Լոռի 20°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    20%
    20 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    15 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    46%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    31%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Կանայք անսահման նվիրումով և հոգատարությամբ են կատարում իրենց ծառայությունը.ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի ուղերձը՝ Մարտի 8-ի առիթով

Կանայք անսահման նվիրումով և հոգատարությամբ են կատարում իրենց ծառայությունը.ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի ուղերձը՝ Մարտի 8-ի առիթով

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում գարնանային ջերմություն և ժպիտներ։

Կանանց միջազգային օրը ևս մեկ առիթ է երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ՝ անսահման նվիրվածության և պատասխանատու աշխատանքի համար։

Կարևորագույն ներդրում ունենալով ծառայության բարդ և պարտավորեցնող գործում, ընդգրկված լինելով տարբեր օղակներում՝ վարչարարությունից մինչ հրշեջ-փրկարարական ջոկատ, աղետի վայրում պայքար մղելով մարդկային կյանքերի փրկության համար, դուք մշտապես մեր կողքին եք՝ բարձր պատրաստականությամբ և ոգևորությամբ, անսահման նվիրումով և հոգատարությամբ կատարելով ձեր ծառայողական պարտականությունը, միաժամանակ պահպանելով կանացիությունը, հեզությունն ու նրբագեղությունը։

Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ»,-նշել է Ցուցուլյանը:

Թեմայի այլ նորություններ