Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    65%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    42%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    45%
    5 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարության մամուլի ծառայությունից՝ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա օգոստոսի 3-ին ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց են կացվել մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ, որոնց ներգրավված էին ՊԲ-ի միավորումների ու զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Նախքան պարապմունքների մեկնարկը հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակից անձնակազմին ներկայացրել է միջոցառումների հակիրճ բովանդակությունը` կարևորելով դրանց պատշաճ իրականացումը բանակային նոր ուսումնական տարում զորքերի պատրաստության մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու և արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առումով:

Այնուհետև ծավալված ուսումնական կետերում, ըստ ուղղությունների, անց են կացվել սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման, զորքերի նստեցման շրջաններում հրամանատարների կողմից խնդիրների ճշգրտման և ընդհանրապես մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ընթացքում զորամասի կողմից իրականացվող գործողություններին առնչվող տարաբնույթ պարապմունքներ` հատուկ ուշադրություն դարձնելով դրանց կազմակերպման կարգին ու մեթոդիկային:

Ծավալված ուսումնական կետերում պարապմունքները ղեկավարել են բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Կարևորելով նշված օղակի հրամանատարական կազմի դերը զորամասերի ու ստորաբաժանումների արդյունավետ ղեկավարման, ներքին ծառայության ու մարտական հերթապահության կազմակերպման և առաջադրված խնդիրների իրագործման համատեքստում` ցուցադրական վարժանքների ընթացքում անց են կացվել ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, որոնք միտված էին ժամանակի պահանջներին համահունչ կատարելագործելու հրամանատարների մասնագիտական ունակությունները:

Շրջելով ծավալված ուսումնական կետերով և հետևելով պարապմունքների ընթացքին` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն իր հերթին անհրաժեշտ ցուցումներ ու պարզաբանումներ է տվել, որոնք միտված էին պարապմունքներն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելուն` հատուկ ուշադրության դարձնելով հակառակորդի հավանական գործողություններին հակազդելու միջոցառումներին:

Ցուցադրական պարապմունքների ավարտին ի մի են բերվել կատարված աշխատանքները, քննարկվել նոր ուսումնականում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու և համաբանակային կարևորության տարբեր թեմաներ, իսկ զորքերի ամենօրյա ծառայության առաջիկա անելիքների վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա հրամկազմին տվել է  անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

Թեմայի այլ նորություններ