ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար. Արթուր Մարտիրոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    51%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    76%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար. Արթուր Մարտիրոսյան

ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար. Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցել են Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) օրվան նվիրված միջոցառմանը:

Այս տարի լրանում է ՀՏՏՀ ծրագրի (ITEC) 60-ամյակը. այն Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կարողությունների զարգացման առաջատար հարթակն է, որը վերապատրաստել է շուրջ 160 երկրի ավելի քան 200000 պաշտոնյայի ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական ոլորտում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 1999 թվականից են մասնակցում ՀՏՏՀ (ITEC) ծրագրին. այս ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով ծրագրից օգտվել են շուրջ 400 հայ մասնակիցներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հնդկաստանի Հանրապետության հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Նրա խոսքով՝ ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման համար:

«2014 թվականից ի վեր Հնդկաստանը միջազգային կարողությունների զարգացման շուրջ 100000 դասընթացներ և կրթաթոշակներ է առաջարկել Հնդկաստանի առաջնակարգ հաստատություններում՝ ընձեռելով Հնդկաստանի մշակույթն ու հյուրընկալությունը զգալու հնարավորություն»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 31-ից: Համագործակցությունն իրականացվում է մի շարք ստորագրված փաստաթղթերի շրջանակում, որոնց մի մասն ընդգրկում է հենց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության իրականացման ոլորտները: Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում հայ-հնդկական համագործակցությունն առավել տեսանելի է, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում՝ ի դեմս Հնդկաստանի հազարավոր քաղաքացիների, որոնք բարձրագույն կրթություն են ստանում Հայաստանի բուհերում:

«Լիահույս ենք, որ այդ թիվը ժամանակի ընթացքում էլ ավելի կմեծանա: Հավատացած եմ՝ երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է նաև մարդկանց միջև բարի, ջերմ բարեկամական հարաբերությունների ձևավորումը: Կրթությունը, մշակույթն ու միջմշակութային հաղորդակցությունն են, որ միավորում են բարեկամ ժողովուրդներին և պետություններին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանն ու կարևորել ITEC-ի շրջանավարտների ներդրումը մեր երկրի հանրային կյանքում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է՝ ITEC-ի շրջանավարտները կամուրջ են հանդիսանում երկու բարեկամ երկրների միջև՝ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ուրախությամբ փաստել է՝ ՀՏՏՀ շրջանավարտներն այսօր կարևոր դիրքեր են զբաղեցնում Հայաստանում: Ամեն տարի Հայաստանին առաջարկվում է 40 տեղ: Այդուհանդերձ, վերջին մի քանի տարիների ընթացքում նկատվել է գրանցման անկում. դեսպանը հայ մասնագետներին կոչ է արել օգտվել այս հնարավորությունից. «Այցելելով մեր երկիր՝ դուք դառնում եք մեր մեծ ընտանիքի և Հնդկաստան կոչվող խճանկարի մի մասը: Դուք մեր դեսպաններն եք, որպեսզի աշխարհն իմանա իրական Հնդկաստանի պատմությունը: Հնդկաստանը միշտ հավատացել է իր գիտելիքների և փորձի փոխանակմանը բոլոր ոլորտներում, քանի որ մենք անկեղծորեն հավատում ենք, որ մարդու գիտելիքներն աճում են միայն այն ժամանակ, երբ դրանցով կիսվում են»,- նշել է Նիլակշի Սահա Սինհան:

Տեղեկացնենք՝ ՀՏՏՀ շրջանակում հասանելի դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է գտնել դեսպանատան կայքում:

Թեմայի այլ նորություններ